Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ընդդիմություն կոչվածը գործում է Կրեմլի ազդանշանով

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

-Պարոն Չաքրյան, «Հայաստան» դաշինքն առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային տարբերակով, այսինքն` մեկնակետ ընդունել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության այս առաջարկները և որքանո՞վ դրանք կարող են կենսունակ լինել այս փուլում:

-Նախ` ընդդիմություն ասվածը մեզ մոտ շատ հարաբերական է: Այդ ընդդիմադիր առաջնորդներից ոմանք Արցախում հայ զինվորին դավաճանել են: Օրինակ, գնացել են, այնպես են արել, որ շրջափակման մեջ ընկնեն ու ոչնչացվեն: Խոսակցություններ կան, որ ՈՒԱԶ-ով Շուշիում գտնվող ադրբեջանցի զինվորներին զենք են հասցրել, ինչ ստորություն ասես արել են: Այնպես որ ասել, թե իրենք Հայաստանի մասին մտածում են, իրատեսական չէ: Նրանք պարզապես առավելագույնս կարող են Մոսկվայից ստացած ազդանշաններին համապատասխան գործել: Այստեղ նախաձեռնությունը անցել էր Արևմուտքին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպումը հաստատեց, որ արդեն նախաձեռնությունը Մոսկվայից անցել է Արևմուտքին, ԵՄ-ին: Որպեսզի հետ վերադարձնեն, կամ Մոսկվան առհասարակ դուրս չմնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման գործընթացից, ընդդիմություն կոչվածները ամեն ինչ պետք է անեն, որ Մոսկվան էլ ինչ-որ կերպ ներգրավված լինի: Որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը տարածաշրջանային նշանակության նախաձեռնություն է, և որքան Ռուսաստանը դուրս մնա այդ գործընթացից, այնքան թուլանում են նրա դիրքերը Հարավային Կովկասում: Այսինքն եթե Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը չլիներ, բացառված չէր, որ չեչենական պատերազմի օրերին արդեն Մոսկվան հեռացած էր լինելու Հարավային Կովկասից: Կրեմլը շատ լավ գիտի այդ մասին, բայց ինչ ստորություն ասես, մեր դեմ անում է: Ադրբեջանին իրենից չհեռացնելու համար ի հաշիվ Հայաստանի մեկ Ադրբեջանին է զիջումներ անում, մեկ Թուրքիային ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Հետևաբար, ես այս ընդդիմություն կոչվածների ասածներին լուրջ չեմ վերաբերվում:

-Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի կեցվածքը, որոնք նշում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործում Հայաստանի քայլերը պետք է ներդաշնակ լինեն ՍԴ-ի 2010-ի հունվարի12-ի որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին:

-Հավանաբար, կարող են հարմարեցնել, այնպես ձևակերպել, որ ներդաշնակ երևա: Խնդիրը ներդաշնակ լինել-չլինելը չի: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, որ սկսվեց, նաև հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին, ես դեռ այդ ժամանակ ասել էի, որ Հայաստանը չպետք է ավելորդ ջանքեր գործադրի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, որովհետև մենք 1993 թվականի մարտին է Թուրքիան փակել սահմանները Հայաստանի առջև, բայց Հայաստանն իր ճանապարհները չի փակել: Հետևաբար, իրենք ոնց որ փակել են, այդպես էլ թող բացեն: Երկրորդ, առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված սահմանը կարելի է բացելու հաջորդ օրը փակել: Որևէ պարտավորեցնող հանգամանքը չկա այդտեղ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հիմք է տալիս, որ մի քիչ ավելի երկար տևի: Իրականում, նախքան  սահմանների բացելը կամ ապաշրջափակելը պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Եթե դրանք հաստատվեին, ապա հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցն ինքնստինքյան վերանում է: Եթե երկու երմրներ դիվանագիտական հարաբերություններ են հաստատում, դեսպանատներ են բացում, ինքնստինքյան բոլոր սահմանները պետք է գործեն: Խնդիրն ի սկզբանե սխալ է դրված: Ի՞նչ է նշանակում ապաշրջափակում. Դու ես փակել սահմանը Հայաստանի առջև, ինչ թշնամական քայլ ասես, արել ես, 1991-1993 թվականների բերել զորք ես կուտակել, Կարսը հռչակել ես ռազմականացված գոտի, անընդհատ Հայաստանը սպառնալիքի տակ ես պահել, 1993-ին Հայաստանի սահմաններն են փակել, ընդ որում այն ժամանակ, երբ համոզվեցին, որ Ադրբեջանը ղարաբաղյան առաջին պատերազմում տանուլ է տալիս: 1991-1992 թվականներին սահմանը չէին փակել, հույս ունեին, որ Ադրբեջանը կհաղթի Հայաստանին: Հետո իբր բաց սահմանները նպաստում են Հայաստանի հզորացմանը, իբր մենք Թուրքիայից զենք են ստանում, բռնեց, փակեց սահմանը: Մենք այդ փակ սահմանների պայմաններում ապրելուն վարժվել ենք: 30 տարի դիմացել ենք, էլի կդիմանայինք, այսինքն ավելորդ զիջումներ թող չանեն իշխանությունները: Պետք է թուրքերին հասկացնեին, որ դուք եք փակել, դուք էլ բացեք, արանքում նախապայմաններ մի խցկեք: Իսկ այդ նախապայմանները որո՞նք են. Ադրբեջանը պետք է իրազեկ լինի գործընթացի զարգացման մանրամանսերին, պետք է Հայաստան-Թուրքիա բանակցությունները Թուրքիան համակարգի ադրբեջանցի եղբայրների հետ, մի քիչ էլ երևի Պուտինի հետ: Ուզում եմ ասել, որ սրանք նախապայմաններ են: Եթե խոսքը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է, ինչու Ադրբեջանը պետք է որպես երրորդ երկիր ներգրավված լինի: Նրանց եղբայր լինել-չլինելն ինձ չի հետաքրքրում, միջազգային այդպիսի նորմեր չկան: Եթե իրենք երղբայր երկրներ են, թող առանձին իրար հետ եղբայրություն անեն՝ առանց Հայաստանի: Մեզ թող չխառնեն իրենց այդ եղբայրության ֆինտերին, որովհետև 2010-ին, երբ Իսրայելը Մավի Մարմարա նավի վրա հարձակում գործեց, 10 թուրք սպանվեց, այն ժամանակ Էրդողանը դիմել էր Իլհամ Ալիևին, որ Իսրայելի հետ հարաբերությունների  մակարդակը հնարավորինս իջեցնեն: Այսինքն, ասենք, դեսպանին հետ կանչեք, հավատարմատար նշանակեք, բայց Ալիևը չլսեց եղբայրական Թուրքիայի հորդորները: Ընդհակառակը, կարծեմ, 1,6 մլրդ դոլարի զենք է գնել Ադրբեջանն Իսրայելից:  Ուզում եմ ասել, որ երբ հարկ է լինում, նրանք երկուստեք մոռանում են եղբայրությունը: Հենց խոսքը վերաբերում է Հայաստանին կամ հայ ժողովրդին, նոր հիշում են եղբայրություն կոչվածը:

-Նրանք նշում են, որ եթե 1993-ից հետո Թուրքիան դրական տրամադրված լիներ, որևէ քայլ կաներ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

-Բացի այն, որ 1993-ին Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, նույն թվականին Թուրքիայի Մեծ ժողովում Բյուլենթ Էջևիթը, որը Կիպրոսի գրավման ժամանակ երկրի վարչապետն էր, առաջարկել էր Լաչինի միջանցքի փոխարեն Թուրքիային զիջել Մեղրին: Այսինքն Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ուղիղ կապ հաստատելը Թուրքիայի վաղեմի երազանքն է, և նրանք այդ երազզանքը երբեք չեն մոռանում: հետո ինչպե՞ս կարելի է հավատալ մի երկրի անկեղծությանը, երբ այդ երկրի նախագահը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան այս պատերազմին մասնակցում է, որպեսզի վերջնական ավարտին հասցնի 1915-ին թուրքերի կիսատ թողած գործը: Էրդողանն այդ հայտարարությունն արել է, որից հետո հայ ազգի շատ ջերմ, ռազմավարական դաշնակից Պուտին կոչեցյալ տականքը նրան հռչակեց իր լավագույն ընկերը: Ուզում եմ ասել՝ մենք թշնամի ունենք, աշխարհը չունի, և ռազմավարական դաշնակից ունենք, որ աշխարհը բոլորովին չունի:

Հայաստանի առաջնահերթ խնդիրը հետևյալն է. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացին որքան մասնակից լինի Ռուսաստանը, այնքան վատ Հայաստանի համար։ Պուտինը Հայաստանի հաշվին է անում զիջումներ։ Տեսեք, Ռուդենկոն բանագնացների հետ հանդիպմանը նախ հանդիպեց Ռուբինյանին, Վիեննայից առաջ էլ հեռախոսազրույց էր ունեցել հետը։ Ի՞նչ է ասել, չենք կարող ասել, այսինքն՝ վտանգավորը թուրքերը չեն, այլ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ավելի քան հակահայկական թշնամական Ռուսաստանին արժանի հակահարված չենք կարողանում տալ։ Մենք Պուտինի չարագործությունները չենք կարող հակադարձել, բայց կարող էինք վերջ տալ երախտագիտություն հայտնելուն: Փաշինյանը նորից հայտնեց շնորհակալություն, ինչի՞ համար, որ 5000 մատաղ սերնդի ոչնչացման պատճառ է դարձել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում