Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե Մինսկի խումբը գոյություն ունենար, համանախագահ երեք երկրների ներկայացուցիչները միասին կգային Հայաստան, Ադրբեջան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

Պարոն Սասունյան, ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն՝ անդրադառնալով Շեֆերի տարածաշրջան այցին, իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ ոչ թե Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն Շոֆերն է այցելել տարածաշրջան, այլ Կովկասի բանակցությունների ավագ խորհրդական Շոֆերը: Սա ինչո՞վ է պայմանավորված, նշաձողն իջեցվո՞ւմ է:

Պատերազմից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականության մեջ գոյություն չունի, բայց քանի որ մենք այսքան վատ իրավիճակում ենք ջախջախիչ պատերազմից հետո, քանի որ ուրիշ բան չունենք անելու, անընդհատ վարչապետը խոսում է Մինսկի խմբի մասին՝ հոսալով որ մի տեղից մի բան դուրս կգա և կփրկի կացությունը: Սա նման է խեղդվող մարդու, որ մի ճյուղից կառչում է, որ չխեղդվի: Իրականում Մինսկի խումբ գոյություն չունի: Արդեն նույնիսկ Լավրովը հայտարարեց, որ չկա Մինսկի խումբը: Տարբեր երկրներ կարող են փորձել ինչ-որ բան անել, բայց ինչպես անցած շաբաթ ԱԺ-ում հայտարարեց վարչապետը, միջազգային հանրությունն ասում է՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրեք: Այսինքն շատ հստակ է, որ վարչապետի մտքում Արցախն արդեն ոչ թե մասնակի, այլ լրիվ հանձնվել է Ադրբեջանին, և ժամանակի հարց է, թե դա երբ տեղի կունենա, որովհետև հիմա ռուսական խաղաղապահներն այնտեղ են, որոշ չափով ապահովություն կա: Թեև այդտեղ էլ անընդհատ բախումներ են լինում թե Արցախում, թե Հայաստանի սահմաններին: Երբ գա այն օրը, որ ռուս խաղաղապահները հեռանան, արդեն ամեն ինչ ավարտված կլինի: Թե Ալիևը, թե Փաշինյանը սպասում են, որ այդ օրը գա: Ալիևն արդեն հայտարարում է, որ Արցախի հարցն ինքը լուծել է, Փաշինյանն էլ սպասում է, որ ռուսները մեկնեն ու ինքը Արցախը հանձնի Ադրբեջանին:

Պարոն Սասունյան, այսինքն՝ այսպիսի գրառումը կամ նշաձողի իջեցումը կոնկրետ ուղերձ ունի՞։

 Այո, մանավանդ, որ թե Փաշինյանը, թե Արարատ Միրզոյանը նախորդ շաբաթ ասացին՝ մեզ համար Արցախը հողային հարց չէ, այլ մարդու իրավունքների հարց է: Սա նշանակում է, որ իրենք արդեն իրենց մտքում, իրենց ծրագրում Արցախն արդեն հանձնել են Ադրբեջանին: Միակ բանն այն է, որ ուզում են մի քիչ բանակցել, որ լրիվ ամոթով դուրս չգան, այն է, որ փորձեն Ադրբեջանից մի փոքր հասկացողություն լինի, որ եթե հայերը տակավին շարունակեն ապրել Արցախում, իրենց մի քիչ իրավունքներ տրվի՝ հայերեն խոսելու, կրոնը, իրենց սովորությունները պահելու: Այսինքն՝ իրենց էթնիկ հայկական իրավունքները պաշտպանեն, բայց լինեն Ադրբեջանի մի մասը: Սա է Նիկոլ Փաշինյանի նպատակը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի այցը Հայաստան նույնպես չներկայացվեց որպես համանախագահի այց: Հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի՞, թե ոչ։

Եթե Մինսկի խումբը գոյություն ունենար, համանախագահ երեք երկրների ներկայացուցիչները միասին կգային Հայաստան, Ադրբեջան, կփորձեին ինչ-որ հարցեր լուծել, միջնորդել, բայց նման բան տեղի չի ունենում: Պատերազմից ի վեր այդ երեքը ոչ Հայաստան են եկել, ոչ՝ Ադրբեջան: Ես հիշում եմ, որ պատերազմից անմիջապես հետո ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, առանց ռուս համանախագահի, եկան Բաքու, և երբ որ Ալիևի գրասենյակ մտան, նա շատ կոշտ ձևով ասաց՝ ասեք՝ ինչու եք եկել, ի՞նչ գործ ունեք այստեղ, ի՞նչ եք ուզում: Այս անքաղաքավարի  խոսակցությունը ցույց է տալիս, որ Ալիևը Մինսկի խմբի կարիքը չունի ընդհանրապես: Ինքն ասում է՝ 20 տարի խոսեցիք-խոսեցիք, բան չարեցիք, ես իմ բանակով հարցը լուծել եմ, հարցը լուծված է, միջնորդի հարց չկա: Միջնորդները կարող են միջնորդել, եթե հակամարտող երկու կողմերն ուզենան, որ ինչ-որ երրորդ կողմ միջնորդություն անի և ինչ-որ լուծում գտնի: Բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ կողմերից մեկն ասում է՝ ես միջնորդի կարիք չկա, մենք հարցը  արդեն լուծել ենք: Եթե կողմերից մեկը չի ընդունում որպես միջնորդ, ո՞նց պետք է միջնորդը միջնորդություն անի: Ֆրանսիայի ներկայացուցիչը կարող է գալ հանդիպել Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի հետ, բայց դա միջնորդություն չէ: Դա պարզապես դիվանագիտական հանդիպում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում