Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Արցախը ելնում է այսօրվա իրողություններից, բայց խորտակվող նավի հետ գնալն ո՞ւր է տանելու

«Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- հայտարարել էր նախագահ Արայիկ Հարությունյանի Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, և խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը:

«Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի խորհրդարանականներն, իրենց հերթին, ավելի վաղ հայտարարել էին, թե ոչ մի իշխանություն իրավունք չունի Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այս շաբաթ խորհրդարանում ասել, որ միջազգային հանրությունը հայկական կողմից նման ակնկալիք ունի:

Արայիկ Հարությունյանը այդ օրը ՀԿ-ների հետ հանդիպմանն ասել էր, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից: Արայիկ Հարությունյանը Արցախի միացումը Հայաստանին քիչ հավանական էր համարել, փոխարենը ոխսել էր Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունների մասին։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հավանաբար Արցախի նախագահը ելնում է այն իրավիճակից, որ այսօր գոյություն ունի․ «Փաստացի կարող ենք ասել, որ ձևավորվել է  այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանը փորձում է պետականաշինության հետ կապված նահանջ քայլ կատարել՝ ըստ վարչապետի հայտարարության և Արցախի նախագահն էլ ամենայն հավանականությամբ իրենց կարմիր գծերի մասին է խոսում։ Սա բավականին լավ է այն առումով, որ հնարավորություն կա մանևրելու՝ Երևանի ու Ստեփանակերտի կարծիքներն իրար հետ չհամընկնելու առումով»,-ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Մոսկվայի հետ ուղղահայաց հարաբերություններ ունենալուն, ապա դա, ըստ մեր զրուցակցի, ամենայն հավանականությամբ անվտանգային խնդիրների հետ է կապված և այսպիսով Արցախի նախագահը փորձում է որոշակիորեն ամրապնդել Արցախի անվտանգային  հնարավորությունները․ «Մենք գիտենք, թե ինչպիսի խանդով է վերաբերում Մոսկվան ցանկացած գործընթացի, որում ինքը մասնակցություն ունի։ Եվ նման իրավիճակում նման հայտարարությունը մեծ հավանականությամբ ռևերանս էր դեպի Մոսկվա»։

Ռոբերտ Ղևոնդյանը գտնում է, որ Ստեփանակերտ-Երևան  տարակարծություններն այս փուլում մեծ վտանգ ներկայացնել չեն կարող․«Եթե մինչև պատերազմը Երևանն ապահովում էր Արցախի անվտանգությունը և ընդհանուր ղեկավարումը Երևանում էր, ապա  այսօր իրավիճակը փոխվել է։ Մենք տեսնում ենք, որ փաստացիորեն Արցախի մնացած հատվածի անվտանգության երաշխավորը Երևանը չէ, Մոսկվան է։ Այս դեպքում՝ Երևանի ու Ստեփանակերտի հակասություններն իրենց մեջ լուրջ վտանգ չեն կարող պարունակել։ Ընդհակառակը մանևրելու հնարավորություն են տալիս։ Կլինեն հավանաբար խնդիրներ, որոնց վերաբերյալ Երևանը միջազգային հանրությանը կարող է ներկայացնել, որ Ստեփանակերտի  վրա մենք տոտալ իշխանություն չունենք և մոտեցումները պետք է նաև Ստեփանակերտի հետ հստակեցվեն»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ գուցե Արցախն այսօր այլ տարբերակ չունի․«Հնարավոր է՝  Արայիկ Հարությունյանի ասածը ենթատեքստ ունենալ։ Հարցը հետևյալն է՝ վերջին հաշվով եթե Արցախը համահայակական հարց է, ուրեմն հայությունը համաձա՞յն է Ռուսաստանի հետ նման հարաբերություններին։ Ռուսաստանն անկում ապրող պետություն է, հին Ռուսաստանն այլևս չկա։ Իրենք ուզումեմ Ռուսաստանի  հետ անկմա՞ն գնուլ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը շարունակեց․«Իրենք մշտապես ասում են, որ ամեն ինչ  համաձայնեցնում են Հայաստանի հանրապետություն՝ արդյոք սա էլ են համաձայնեցրել Հայաստանի Հանրապետության հետ։ Բազմաթիվ անհայտներով հարցեր են։ Բացի այդ՝  ռուսական խաղաղապահ զորքերը խաղաղապահի մանդատ չունեն, ինչու են շտապում։ Լավ հոտ չի գալիս այս ամենից։  Պնդել չեմ կարող, բայց գուցե դրա համար էլ Հայաստանում էլ են  ակտիվացել, որ այսօր մեր գործողությունները ենթարկվեն Ռուսաստանի շահերին․ եռանկյունի տնկելու օպերացիան էլ այդ շարքից էր»։

Քաղաքագետը  հարց է բարձրացնում՝ արդյոք Ռուսաստանն ընդունելո՞ւ է այդ ամենը․ «Եթե ինտեգրեն իրենց, ինչպես ասում են՝ իրենք այլևս Ռուսաստանի ձեռքերում չեն լինելու խառնակչության այդ գործիքը։ Ռուսաստանը վերջին օրը դրա հետ համաձայն չի լինելու, թող շատ մտածեն։ Խորտակվող նավի հետ գնալն ու՞ր է տանելու»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում