Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ԱԱԾ-ին չվստահելու խնդիր կա, բայց արդյոք պետական պահպանության ծառայությունն առանձնացնելով այդ խնդիրը լուծվում է

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օրերս ներկայացրել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից։

«Կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաև Ազգային ժողովի նախագահին․ «Անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք (անձնական բժշկի – խմբ․) նախատեսված չէ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը և այն տարածել նաև ԱԺ նախագահի վրա»,- ասված է հիմնավորման մեջ։

Առաջարկվում է նաև նման երաշխիքներ տրամադրել նաև նշված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների անդամներին՝ ամուսնուն, զավակին, ծնողին։ Վերջիններիս դեպքում ապահովվում է ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։ «Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշում են նախագծի հեղինակները։

Ուշագրավ է նաև, որ նմանաբնույթ փոփոխություններով փաթեթ շրջանառության մեջ էր դրվել  նախորդ տարի, սակայն այն այդպես էլ կառավարության կամ խորհրդարանի օրակարգ չմտավ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ անձնական բժշկի գաղափարը գուցե մտցվում է անվտանգային նկատառումներից ելնելով․«Իհարկե այստեղ հետաքրքիր է՝ այդ բժիշկն այլ պացիենտներով  չի՞ զբաղվելու, միայն պաշտոնյան է լինելու իր պացիենտը։ Կարող է անձնական բժիշկ լինել, անձնական տվյալների գաղտնիության պայմաններով, բայց զբաղվի իր գործունեությամբ։ Գուցե այլ պացիենտներով զբաղվելու հնարավորությունը սահմանափակվի՞ այն իմաստով, որ պացիենտին օգնություն տրամադրելու պահին անհրաժեշտ լինի սպասարկել ԱԺ նախագահին ու դա դժվարացնի համատեղումը։ Բոլոր դեպքերում այստեղ ողջամտություն կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է պետական պահպանության ծառայությանը անմիջապես վարչապետի վերահսկողության տակ դնելուն, ապա, ըստ մեր զրուցակցի,  պետք է հասկանալ՝ արդյոք այն դառնում է  առանձին կառույց, ունենում իր պետը  և բացի այդ՝ դա վերաբերում է միայն վարչապետի՞ն, թե նաև ԱԺ նախագահին․«Այսինքն՝ վարչապետի ենթակայության տակ գտնվող պետական պահպանության ծառայողները նաև ապահովում են Ազգային ժողովի կամ այլ պաշտոնատար անձանց անվտանգությունը՞ Սա էլ առանձին հարց է։ Բոլոր դեպքերում՝ ես պետք է  ենթադրեմ, որ կամ Ազգային Անվտանգությունից առանձնացնելը ենթադրում է որոշակի հարցեր՝ զուտ ազգային անվտանգության ծառայության հանդեպ՝ վստահության տեսակետից կամ էլ պետք է նայել այլ երկրների պրակտիկան։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների Անվտանգության աշխատակիցները արդյոք առանձին կառույց են հանդիսանում, թե՞ անվտանգության մարմինների կազմում են գտնվում»։

Բոլոր դեպքերում, Սաքունցի խոսքերով, նրանք առանձին ծառայություն են․«Եվ օրինակ մեր նախկին նախագահները, նրանց ընտանիքի անվտանգության ապահովողները՝ որտե՞ղ են գտնվելու, էլի վարչապետին ենթակա կառույցու՞մ, թե՞ մնալու են Ազգային Անվտանգության ծառայության ներքո։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պարզաբանումներ ստանան»։

Արթուր Սաքունցը կիսում է մեր այն տեսակետը, թե գուցե կա նաև անվստահության խնդիր․ «Ես էլ չէի վստահի, որովհետև այդ կառույցը չբարեփոխված է, քաղաքական նպատակահարմարության մոտեցում կարող է ցույց տալ և այդ ավանդույթը կառույցի ներսում հաղթահարված չէ։ Այդ առումով խնդիրներն ավելի շատ հենց կառույցի մեջ է, բայց առանձնացնելով արդյոք լուծվում է բուն Ազգային անվտանգության բարեփոխման խնդիրը։ Ես գտնում եմ՝ ոչ։ Հերթական հատային մոտեցման դրսևորման հետ  գործ ունենք»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում