Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված են գերտերությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը կարծում է, որ հայ-թուրքական գործընթացում Անկարան ունի որոշակի շահագրգռություն, Էրդողանն այդ գործընթացում իր անունն է դնում:
Սաֆրաստյանը չբացառեց, որ սահմանների բացումից հետո Թուրքիան կխուսափի Հայաստանում ուղղակի ռազմական միջամտությունից, բայց Ադրբեջանը կդիմի սադրանքների. «Ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կզսպի Թուրքիային, բայց այնուամենայնիվ ռազմական ռիսկեր կան»: