Ապրիլի 20–ին տեղի է ունեցել Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Վանգ Յիին քննարկել են երկկողմ հարաբերությանը, ինչպես նաև ռեգիոնալ իրողություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության՝ «կարևորվել է տնտեսական համագործակցության բնագավառում առկա մեծ ներուժի օգտագործումը, ներդրումների խրախուսումը, ենթակառուցվածքների զարգացումը և լոգիստիկ մարտահրավերների հաղթահարումը: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացի անհրաժեշտությունը»: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է չինագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի հետ:
Նրա խոսքով` Չինաստանի ԱԳ նախարարի զանգը դրական ազդեցություն կունենա կողմերի համար. «Չինաստանը Հայաստանին դիտարկում է իր կարևորագույն գործընկերոջ դաշնակից»:
Մհեր Սահակյանը կարծում է, որ չինական նախագծերում Հայաստանը պասիվ է եղել. պետք է ուղիղ խոսել Պեկինի հետ: