Friday, 19 04 2024
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ

Բանակի մեծ խնդիրներից մեկը լռությունն է բանակի շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի Մեհրաբ զորամասի դիրքերում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը:

-Օգոստոսի 22-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Նազարյանի գործով դատական առաջին նիստը դատախազի` արձակուրդում գտնվելու պատճառով հետաձգվեց մինչև սեպտեմբերի 5-ը: Փաստորեն, դատարանն այդպես էլ չկարողացավ քննության վերցնել Երևան տեղափոխելու վերաբերյալ միջնորդությունը: Եթե սեպտեմբերի հինգին դարձյալ որևէ մեկը չներկայանա, ստացվում է`նորի՞ց կհետաձգվի գործի քննությունը Երևան տեղափոխելու հարցը:

-Մենք ամեն ինչ պետք է անենք գործի քննությունը Երևան տեղափոխելու համար: Մյուս կողմերը նույնպես շահագրգռված են գործը Երևանում քննել, դատախազը Երևանից է, կալանավորները Երևանում են, մեղադրյալներից երկուսը Երևանից են, մյուսները՝ Աբովյանից և Արագածոտնից: Պետությանը նույնպես ձեռնտու չէ ամեն անգամ այդքան ծախս անել, այդքան մարդ տեղափոխել: Բացի այդ, նախաքննության մեծ մասը վարվել է Երևանում, այնպես որ ավելի ձեռնտու է Երևանում անել: Բայց եթե չեմ սխալվում, ըստ կարգի` առաջինը պետք է քննվի Իջևանի դատարանում, և այնտեղ որոշվի ընդդատությունը փոխելու հարցը, եթե ոչ, այդ ժամանակ հարցի վերաբերյալ վճռաբեկի նախագահը պետք է որոշում կայացնի: Ինչպես տեսաք, առաջին նիստը չկայացավ, ընդամենը ճշտեցին` ով է ներկայացել, նիստը սկսելուց մեկ ժամ առաջ պարզվեց, որ դատախազը արձակուրդում է գտնվում: Այսինքն` մենք անգամ հնարավորություն չունեցանք միջնորդություն ներկայացնելու` ընդդատությունը փոխելու և Երևան տեղափոխելու վերաբերյալ: Եթե հաջորդ նիստին նորից պարզվի, որ դատախազը կամ մեղադրյալներից մեկը հիվանդ է (ի վերջո հինգ մեղադրյալ կա, և ամեն անգամ ինչ-որ բան կարող է պատահել), ու նիստը չկայանա, և ամեն անգամ ստացվի այնպես, որ մենք երեք կամ տասը րոպեի համար հասնենք Տավուշի մարզի Բերդ քաղաք, աբսուրդ է ստացվում և միտումնավոր անհարգալից վերաբերմունք տուժող կողմի նկատմամբ, այլապես իրենք կարող էին առաջին նիստերը նշանակել գոնե Իջևանում և ոչ թե ամենահեռու`Բերդ քաղաքում:

-Ծովինար, մեկ տարի է`պայքարում եք գործը բացահայտելու համար: Արտակ Նազարյանի օրինակով կարո՞ղ եք այսօր բանակի իրավիճակը ներկայացնել, որևէ փոփոխություն կա՞ արդյոք:

-Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել ընդհանուր առմամբ բանակում փոփոխություն կա, թե՝ ոչ, բայց կարող եմ ասել` հասարակության վերաբերմունքը կտրուկ փոխվել է բանակի նկատմամբ: Այսինքն` շարունակում է դրական մնալ, բայց մյուս կողմից այդ դրական վերաբերմունքը ավելի պահանջատիրական է, հասարակությունը ուզում է տեսնել հուսալի և անվտանգ բանակ, որ երբ իրենց երեխաներին պարտավորված ուղարկում են բանակ, ուզում են ստանալ առողջ երեխաներ, ոչ թե հիվանդություններ ձեռք բերած կամ սպանված: Ակնհայտ է, որ ընդհանրապես լայն հասարակական ուշադրություն կա բանակի խնդիրների նկատմամբ: Մարդիկ շատ արագ փոփոխություններ են ակնկալում բանակում, ուզում են` բանակում վերանա կոռուպցիան, «չաստ նայողի» ինստիտուտը, բռնությունները և անօրինականությունը:

-Ինքնասպանության անվան տակ սպանության դեպքերը շարունակվում են: Յոթ ամիս առաջ, նախագահականի ճաղավանդակներից հանդիպելով սպանված զինվորների մայրերին, Սերժ Սարգսյանը խոստացել էր հետամուտ լինել սպանությունների գործերի բացահայտմանը, բայց խոստումն այդպես էլ չի կատարել, սայլը տեղից չի շարժվում: Առհասարակ կարելի՞ է ակնկալել համապատասխան մարմինների կողմից այս ամենին համապատասխան ուշադրություն:

-Ոչ թե պետք է ակնկալել, այլ պետք է ակտիվորեն պահանջել, ստիպել, որ իրենք կատարեն իրենց պարտավորությունները: Խնդիրն այն է, որ մեր պատկան մարմինները շատ բարեհամբույր խոստումներ են տալիս, բայց իրականում ոչ մի քայլ չեն անում: Այսինքն`իրենք փորձում են հանրային դաշտում ինչ-որ կարծիք փոխել, բայց այդ կարծիքը փոխել հարկադրաբար, ոչ թե կոնկրետ բարեփոխումների արդյունքում: Օրինակ` երբ «Յութուբ»-ում հայտնվեց տեսանյութ, որտեղ հարբած սպան երկու զինվորների նվաստացնում էր, առաջին արձագանքը եղավ այն, թե ով է տեղադրել այդ տեսանյութը, թե պետք է տեղադրողին անմիջապես պատասխանատվության ենթարկել, երկրորդ արձանգանքը նոր միայն սպային պատասխանատվության ենթարկելն էր: Այսինքն`բանակը ոչ թե մտահոգվում է այն մասին, թե ինչպես վերացնել բանակում այդպիսի արատավոր երևույթները, այլ թե ինչպես չիմանան այդ արատավոր երևույթների մասին, ինչպես անել, որ ժողովուրդը միայն լավը լսի բանակի մասին, բայց ինչքան էլ իրենք պարտիզանի պես լռում են, այնուամենայնիվ, այդպիսի տեղեկությունները դուրս են սպրդում: Ի վերջո, եթե դու սպա ես, քո սպայական պատիվը պետք է քեզ պարտավորեցնի, որ քո զինվորները պետք է ամենաառողջ, ամենաերջանիկ զինվորները լինեն աշխարհում: Եվ միայն դրանո՛վ կարելի է մարտունակություն ապահովել, ոչ թե ադրբեջանական բանակը արատավորող տեղեկություններով ուրախանալով ու մխիթարվելով:

-Ծովինար, այնուամենայնիվ, հասարակության շրջանում մեծ հնչեղություն ձեռք բերեց Արտակ Նազարյանի գործը, կան բազմաթիվ ծնողներ, ովքեր չեն բարձրաձայնում, վախենում են: Ի՞նչ խորհուրդ կտաք:

-Իսկապես, բանակի մեծ խնդիրներից մեկը հենց այդ լռությունն է բանակի շուրջ, և այդ լռությունը ապահովում են ոչ միայն բանակի, երկրի ղեկավարությունը, իշխանամետ լրատվամիջոցները, այլ նաև իրենք` զինվորները: Ավելին, երբ զինվորները վնասվում կամ սպանվում են, ընտանիքները հաճախ լռություն են պահում: Ամենակարևորը դրա մասին խոսելը, բարձրաձայնելը, պայքարելն է և ոչ մի դեպքում՝ լռելը: Միամիտ մարդիկ կան, որոնք ուղղակի չգիտեն պայքարելու ձևեր, եթե չգիտեն, կարելի է դիմել հկ-ների, կարող են միանալ մյուս սպանված զինվորների ընտանիքներին, որոնք այդ պայքարի կետերում են: Ես ընդհանրապես կոչ կանեի յուրաքանչյուրին հեռախոսներ օգտագործել, տեսագրել, ձայնագրել` ինչպես են սպաները վարվում իրենց զինվորների հետ: Ի վերջո, այս ամբողջ հրապարակայնությունը կստիպի բանակին իրական բարեփոխումներ ձեռնարկել, ոչ թե իմիտացիոն քայլերով, բարի դեմքով համոզելով, խոստումներ տալով փորձել հասարակական կարծիքը փոխել, սուտ պատկերացում ստեղծել բանակի մասին, թե ամեն ինչ լավ է:

-Կա նաև կարծիք, որ, միևնույն է, գործը ընթացք չի ստանում, ծնողները, ովքեր պայքարում են, իրականում հույս չունեն, թե գործն առհասարակ ընթացք կստանա:

-Ծնողները եթե հույս և հավատ չունենային, իրենք չէին պայքարի այսքան ժամանակ, այսինքն`կարելի է ասել, որ սա ոչ թե պասիվ հույս է, այլ ակտիվ հույս, մարդիկ ակտիվորեն պայքարում են արդարության վերականգնման համար, և այդ մարդկանց պայքարը ոչ միայն իրենց զավակների նկատմամբ արդարությունը վերականգնելն է (ի վերջո, արդարության լիովին վերականգնումը կլիներ այն, որ իմ և մյուսների եղբայրները տուն վերադառնային ողջ և առողջ, բայց, ցավոք, հնարավոր չէ), այլ արդարության վերականգնումը գոնե ճշմարտության բացահայտումը կլիներ, և դա կկանխեր մյուս հնարավոր հանցագործությունները: Եղբորս մահվան լուրն առնելուց հետո Վաշինգտոնից Երևան ճանապարհին անընդհատ կրկնում էի` թող սա վերջինը լինի, բայց դեռ Մոսկվա չհասած` իմացա, որ հենց հաջորդ օրը վեց հոգի են սպանվել… հետո անընդհատ սպանություններ, որոնց վերջ չկա: Եվ դրա պատճառներից մեկը, նորից եմ կրկնում, հենց այն աչքակապոցն է, թե բանակում ամեն ինչ նորմալ է:

Սովորաբար հայկական բանակի սպաների մասին բացասական կարծիք է ձևավորված, իսկ Արտակի գործում երևաց, որ լավ սպաներն էլ տեղ չունեն բանակում, նրանց համար էլ են ստեղծվում այն պայմանները, ինչ ժամկետային զինծառայողների համար: Դրա համար այս գործի բացահայտումը կարող է էական ազդեցություն ունենալ, շրջադարձային լինել բանակին վերաբերող գործերի քննության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում