Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը մասնակցել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Կամբոնը լուսանկարներ է հրապարակել միջոցառումից՝ գրելով. «Հուզիչ հավաք 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված խաչքարի մոտ՝ Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Անգամ այսօր Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանի կողմից մշտական սպառնալիքի տակ է»:
https://twitter.com/ChCambon/status/1516852231307509760?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1516852231307509760%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1081198.html%3Ffbclid%3DIwAR3BqONYRqy6m01Vl8dnC3uIh3-UBJcTWDtEQ1HhcF8d-Eutp9Bcf9D1MYs