Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում արտակարգ դրության ռեժիմը 60 օրով երկարաձգելու մասին նախագծին: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն:
Մոլդովայի խորհրդարանը փետրվարի 24-ին 60 օրով արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել Ուկրաինայում տիրող իրադրության և դրա հետևանքով Մոլդովայի անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով:
Իգոր Գրոսուն տեղեկացրել է, որ ևս 60 օրով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին որոշմանը կողմ է արտահայտվել 55 պատգամավոր: