Պայթյուն է որոտացել Ստամբուլում՝ երիտասարդական հիմնադրամի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակակությունը։ Զոհեր չկան։
Հիմնադրամի շենքի վնասվածքներն էլ զգալի չեն։ Իրավապահները միջադեպի առնչությամբ սկսել են ուսումնասիրություններ։ Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքի մնացորդներ։