Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո կարելի է ասել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում հակահարձակման է անցնում Արևմուտքի դեմ: :«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը:
«Մոսկվան փորձում է Արևմուտքին համոզել, որ չնայած պատերազմին, ինքը ուժեղ է»-նշեց Յունուսը:
Կոնֆլիկտաբանի դիտարկմամբ` Ադրբեջանն ու Հայաստանը հակամարտության առաջատար խաղացողները չէին, այլ հետևորդները: