Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Կիև այցի շրջանակում հայտարարել է, որ Եվրամիությունն Ուկրաինային 1.5 մլրդ եվրոյի հավելյալ ռազմական աջակցություն կտրամադրի: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այդուհանդերձ, գործակալությունը չի հստակեցնում, թե ինչ տեսակի ռազմական աջակցության մասին է խոսքը: