ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 20-ին այցելել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։