Քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որով ընդգծել են, որ վերջերս խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթից ակնհայտ է դառնում, որ նախապատրաստվում է գործընթաց, որը լրջագույն ու վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների ապահովման և երաշխավորման հետ կապված, և ի վերջո կարող է ինքնին հանգեցնել ապահովության և խաղաղության վտանգմանը։ Խաղաղությունը չունի այլընտրանք, սակայն չի կարող լինել իրական, արժանապատիվ և կայուն խաղաղություն, առանց իրավունքի հիման վրա անվտանգության երաշխավորման մի պետության հետ, որը հանդես է գալիս էթնիկ հայերի նկատմամբ ատելության քաղաքականությամբ, որի գործողությունները վկայում են խաղաղության օրակարգի կեղծ լինելու մասին՝ վարելով Հայաստանի պաշտպանունակությունը վերացնելու, Հայաստանին մեկուսացնելու և մշտական ագրեսիայի և սողացող անեքսիայի ենթարկելու անթաքույց քաղաքականություն:
ՀՀ ղեկավարությունից պահանջում են դիմել ՄԱԿ․ «Արցախում պետք է տեղակայվի միջազգային իրավական մանդատի ներքո գործող խաղաղապահ առաքելություն»,-նշված է հայտարարության տեքստում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի և «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանի հետ: