Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոսկովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը լրատվականը զրուցել է ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոյի հետ:
Ռուս քաղաքագետի խոսքով` Հայաստանն առանձնահատուկ պետություն է, ոչ թե փոքր պետություն ինչ-որ ծայրամասում. «Հայաստանը մի կերպ կդիմանա և շատ լավ հարաբերություններ կպահպանի Ռուսաստանի հետ»: