Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ Մոսկվայում շատ լավ հասկանում են` Հայաստանից ավելին ակնկալելը անիրատեսական է. «Մոսկվան առևտուր է անում` հավասար աչքով է նայում Հայաստանին ու Ադրբեջանին, փորձում է անընդհատ հիշեցնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդն ինքն է»:
Անդրադառնալով Փաշինյանի` մոսկովյան այցից առաջ ԵԽ նախագահ Միշելի հետ հեռախոսազրույցին, քաղաքագետը նկատեց` Միշելի զանգը մեսիջ էր, որպեսզի Փաշինյանը ԵՄ տեսակետները ներկայացնի Պուտինին: