Վերջին օրերին բուռն քննարկումների առիթ հանդիսացած վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթները բացօթյա պայքարի են հանել տարբեր քաղաքական ուժերի, որոնց փողոցային պայքարի կոչերն ու հայտարարությունները օրեցօր ավելանում են ու ակտիվանում: Ինչ ակնկալիքներով են քաղաքական ուժերը համախմբվելու կոչեր հնչեցնում․ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ:
Խուրշուդյանի կարծիքով` ոչ թե խաղաղության օրակարգն է ճակատագրական լինելու ՀՀ համար, այլ այն, որ Հայաստանը ստորագրի ինչ-որ փաստաթղթեր․ «Շատ կարևոր էր, որ Փաշինյանը եվրոպական գործընկերներից ստացավ հավաստիացումներ: Փաշինյանի դիրքերը Պուտինի հետ հանդիպմանը ամուր են»:
Ըստ մեր բանախոսի` ՌԴ-ի հետ դրվագային փաստաթղթեր են ստորագրվելու, լուրջ փաթեթ չի ստորագրվելու: