Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Քաղհասարակության հետ մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխման շուրջ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել

Օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների, հասարակական և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները բյուրեղացնում են լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումները՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցելու և միավորելու իրենց ջանքերը այդ բարեփոխումներն իրականացնելու և մեդիա ոլորտի զարգացման համապարփակ քաղաքականության մշակման նպատակով: Ինչպես հաղորդում է Երևանում տեղի ունեցավ Հայաստանում մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտության խնդրին նվիրված կլոր սեղան, որի արդյունքներով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որը գործում է լրագրողական 10 հասարակական կազմակերպությունների կողմից տրված լիազորագրի հիման վրա, ստորագրեցին Համագործակցության հուշագիր:

Հուշագրի էությունն այն է, որ հաշվի առնելով Հայաստանում ԶԼՄ-ների և տեղեկատվության ազատության մասին օրենսդրության որոշակի բարեփոխումների անհրաժեշտությունն ու արդիականությունը՝ նշված երեք «Կողմերը»՝ օրենսդիրը, գործադիրը և հասարակական սեկտորը, մասնավորապես՝ լրագրության ոլորտում մասնագիտացված կառույցները, պատրաստակամություն են հայտնում համագործակցելու և միավորելու իրենց ջանքերը նշված ուղղություններով:

Իսկ այն, որ մեդիային վերաբերող հայաստանյան օրենսդրության բարեփոխման և թարմացման անհրաժեշտությունը վաղուց է հասունացել՝ համամիտ էին քննարկման թերևս բոլոր բանախոսները բոլոր երեք կողմերից:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը շեշտում է՝ բավական է ասել, որ Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2003 թվականին և տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների սրընթաց զարգացման պայմաններում ամենևին էլ չի արտացոլում բոլոր այն խնդիրներն ու իրողությունները, որոնք առաջացել են լրատվական դաշտում վերջին 20 տարվա ընթացքում: Ի դեպ, Տեղեկատվության ազատության մասին օրենքը նույնպես 2003-ին է ընդունվել և այն ևս հաշվի չի առնում ո՛չ ներկա ժամանակների տեղեկատվական առաջընթացը, ո՛չ էլ լրատվական դաշտում առաջացած նոր իրավահարաբերությունները:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ամենամեծ և վառ արտահայտված խնդիրը տեսնում է հատկապես «օնլայն»՝ առցանց լրատվության ոլորտում:

«Մեդիալանդշաֆտի ամենափնթի և չկարգավորված սեգմենտը օնլայն տիրույթն է, որը վաղուց պետք է կարգավորման ենթարկվի», – շեշտեց փորձագետը:

Քաղաքացիական հասարակության գլխավոր մտահոգությունն այն է, որ լրատվության օրենսդրության փոփոխությունները չհանգեցնեն զանգվածային լրատվության միջոցների գործունեության, խոսքի և տեղեկատվության ազատության սահմանափակումների: Հենց այդ նպատակով էլ ստորագրվեց Համագործակցության հուշագիրը, որպեսզի քաղհասարակությունն ու լրագրողական մասնագիտացված կառույցները գործուն մասնակցություն ունենան օրենսդրության բարեփոխումների աշխատանքներին:

Իշխանություններն էլ իրենց հերթին հավաստիացնում են, որ փորձելու են հնարավորինս մասնակցային և թափանցիկ դարձնել գործընթացը:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը շեշտեց, որ չնայած լրագրող գործընկերներից ստացված նամակներին՝ գործընթացը «թաքուն» չի լինելու, և առաջիկայում էլ նախատեսվում է ոլորտային քննարկումներին նվիրված երկու-երեք մեծ միջոցառում, որոնց հրավիրվելու են մեդիադաշտի ակտիվ դերակատարները, հնարավոր է՝ առանձին հանդիպում լինի նաև լրատվական կազմակերպությունների սեփականատերերի կամ գլխավոր խմբագիրների, նաև լրագրողների հետ:

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Համագործակցության հուշագրի ստորագրումը հասարակական կազմակերպությունների հետ եթե ոչ աննախադեպ, ապա գոնե հազվադեպ հանդիպող երևույթ է:

«Նախնական քննարկումների արդյունքում բոլորս էլ ե՛ւ օրենսդիրում, ե՛ւ գործադիրում, ինչպես նաև լրագրողական կազմակերպությունների հետ առանձին, հատվածային շփումների արդյունքում հասկանում էինք, որ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում և ընդհանրապես նոր իրավիճակային պայմաններում մեդիային վերաբերող օրենսդրությունն իսկապես ունի որոշ հատվածներում, ոլորտներում, ճյուղերում նաև արմատական և խորքային փոփոխությունների անհրաժեշտություն, և հենց այդ քննարկումների արդյունքում էլ ծագեց այս գաղափարը, որ եթե օրենսդիրը, գործադիրը և քաղհասարակության ներկայացուցիչները իսկապես տեսնում են նույն խնդիրը՝ ավելի նպատակահարմար կլինի այդ խնդրի լուծմանը գնալ միասնական ջանքերով», – նշեց Գաբրիելյանը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը իր հերթին մեծ կարևորություն է տալիս մեդիադաշտի օրենսդրության բարեփոխումներին՝ ասելով, որ իր պատկերացմամբ՝ դրանց հիմնական նպատակն այն է, որպեսզի ստեղծվի բարենպաստ դաշտ ազատ և անկախ լրատվամիջոցների գործունեության համար:

«Խնդիրն այն է, որ աշխարհն է փոխվում, համակարգերն են փոխվում, հարթակներն ու մոտեցումներն են փոխվում, իսկ լրատվական դաշտը և ինֆորմացիան ընդհանրապես ամենակարևոր մասն է այդ համակարգի: Դրա համար մեր ցանկությունն այն է, որ ի վերջո լրատվական դաշտը լինի բարենպաստ հասարակության համար, և այն ինֆորմացիան, որը մատուցվում է, չխեղաթյուրի մարդկանց կյանքը», – ասաց լրագրողական կազմակերպության ղեկավարը:

Հուշագրի ստորագրումից հետո, ինչպես հայտնեց ԱԺ հանձնաժողովի նախագահը, նախատեսվում է կատարել հետագա աշխատանքների դերաբաշխում՝ հաշվի առնելով, որ քաղհասարակությունը իր մասով ունի հսկայական ռեսուրսներ միջազգային գործընկերության, կապերի տեսանկյունից, գործադիր իշխանությունը հսկայական փորձ ունի որպես կիրառող մարմին, և օրենսդիրն էլ ունի իր փորձը օրենսդրության մշակման և ընդունման տեսանկյունից:

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կողմից ստորագրված Համագործակցության հուշագրի շրջանակներում նախատեսվող համագործակցության հիմնական նպատակը Հայաստանում մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացումն ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխումն է՝ ժամանակակից մարտահրավերներին և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջընթացի նոր պայմաններին համապատասխան, միջազգային լավագույն փորձի և նորմերի կիրառմամբ:

Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները նաև միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի առողջացմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը: Այս պահի դրությամբ փաստաթուղթը նախատեսում է գործունեության մոտ 12 ուղղություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում