Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը` այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ԵԱՀԿ նախագահող պետության՝ Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը:
Ի. Պոպովը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ինքը հանդիպել են Ղազախստանի ԱԳ նախարարին և քննարկել ԼՂ հիմնախնդիրը . «Մենք պատմեցինք նրան երեք հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել Բաքվում և Երևանում, ինպես նաև Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների մասին հայտնեցինք, և պատմեցինք, թե ինչպես է ընթանում աշխատանքը հիմնարար սկզբունքների նախապատրաստման շուրջ»,- ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահը:
Ռուսաստանցի համանախագահը նշել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս են հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովը կարևոր հարթակ կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակման համար: