Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24

Էրդողանը կպայմանավորվի Միշելի՞, թե՞ Պուտինի հետ. մեծ խաղի կովկասյան մի դրվագ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը ցույց տվեց, թե որքան կարևոր երկիր է Թուրքիան ՆԱՏՕ-ի համար, և որ Թուրքիայի համար շարունակում է ռազմավարական նպատակ մնալ Եվրամիության անդամակցումը: Էրդողանը հույս է հայտնել, որ Եվրամիությունը համարժեք մոտեցում կցուցաբերի այդ նպատակին: Էրդողանը փորձում է «նոր շնչառություն» տալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության թեմային, թերևս ավելի շուտ ոչ թե անդամակցելու, այլ Եվրամիության հանդեպ յուրօրինակ ճնշում բանեցնելու համար:

Բանն այն է, որ Եվրամիությունն ընդդիմանալու է Թուրքիայի անդամակցությանը: Նվազագույնը Ֆրանսիան որևէ կերպ չի պատկերացնում այդ կառույցում Անկարայի ներկայությունը: ԵՄ անդամ Թուրքիան նշանակելու է Ֆրանսիայի եվրոպական, ըստ այդմ նաև համաշխարհային կշռի էական նվազեցում, մի շարք գործոնների բերումով: Էրդողանն իհարկե լավ է պատկերացնում իր խոսքերի հնարավոր արձագանքը, պարզապես բացում է Եվրամիության հանդեպ այսպես ասած «դիտողությունների» թեմա, ձգտելով այդպիսով հետաքրքրել նաև ԱՄՆ-ին, եթե իհարկե Թուրքիայի նախագահի ելույթը ԱՄՆ հետ համատեղ հետաքրքրության արդեն իսկ որոշակի դրսևորում չէ: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ համար էլ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը խաղաքարտ է հենց Եվրոպայի դեմ: Ահա այդ ֆոնին Եվրոպայի Խորհրդի նախագահ Միշելը փորձում է աշխուժանալ Կովկասում, ինչն ըստ ամենայնի դիտարկվում է գուցե և այդ թվում Թուրքիայի՝ Եվրամիության ուղղությամբ աշխուժանալու հանգամանքին հակակշիռ:

Այդ առումով, Միշելի կովկասյան, մասնավորապես արցախյան, հայ-ադրբեջանական հակամարտության ուղղությամբ դիվանագիտական աշխուժացումը պետք է դիտարկել թերևս ոչ այնքան ինչ որ լուծման հասնելու, որքան Թուրքիայի հետ «մրցակցության» տրամաբանությամբ գործընթաց ապահովելու համատեքստում: Այլ կերպ ասած, Թուրքիան փորձում է աշխուժացնել իր խաղը եվրոպական ռեգիոնի ուղղությամբ, իսկ Եվրամիությունը ի պատասխան փորձում է աշխուժանալ այն ռեգիոնում, որտեղ Թոււրքիան է հավակնում առանցքային դերակատարության: Այդ «մրցակցությունը» կավարտվի ռուս-թուրքակա՞ն, թե՞ թուրք-եվրոպական որևէ համաձայնությամբ: Հայաստանը պետք է դիտարկի թե մեկի, թե մյուսի հնարավոր սցենարներն ու դրսևորումները, դրանց պատրաստ լինելու և համաձայնության օբյեկտի չդառնալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում