Այսօրվա ընդդիմություն կոչվածը ոչ այլ ինչ է, քան մեկ հոգու «ախրանա»:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, թարգմանիչ, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը: Մտավորականը պահանջում է, որ այս ընդդիմությանը ԱԺ դահլիճ թողնելուց առաջ շատ լավ ստուգեն, նրանք ընդունակ են նոր Հոկտեմբերի 27-ի:
Հակոբ Մովսեսի խոսքով՝ եկել է հայրենիքից դեպի պետություն անցման ժամանակը, պետք է կարողանանք լավ դիվանագիտություն ունենալ․ Արցախի հարցը չենք լուծել, որովհետև հարցի իսկությունը չենք պատկերացրել: Արցախի հարցը հնարավոր է լուծել, եթե մեր դիվանագիտական միտքը տաղանդավոր գտնվի, իսկ աշխարհաքաղաքականորեն լուծելու համար պետք է դեմոգրաֆիական խնդիրը լուծենք»: