IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը կարծում է, որ Ռուսաստանն է միակ երկիրը, որը հորդորել է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը:
Գևորգյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանին սպառնում է բացարձակ մեկուսացման ապագա արևմտյան աշխարհից: Գևորգյանը բացառում է Արցախի հարցում Կոսովոյի մոդելի կրկնությունը: «Հայաստանը մտել է պերմանենտ ճգնաժամի մեջ իր աշխարհաքաղաքական ընտրության պատճառով: Չկա կամք՝ նայելու այս ճգնաժամի արմատին»,-նշեց Գևորգյանը: