Այսօր ոսկու գները իջնում են երկրորդ օրն անընդմեջ ներդրողների ձգտման շրջանակներում` ֆիքսելու մետաղի գնի ռեկորդային բարձրացման ժամանակ ստացված շահույթը. վկայում են բորսաները:
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex էլեկտրոնային բորսայում աճուրդի ժամանակ էժանացել է 1%-ով. մինչև 1843.4 դոլար՝ տրոյական ունցիայի համար:
Ոսկու հանդեպ ներդրողների հետաքրքրությունը զսպում է ԱՄՆ-ում ֆոնդային ինդեքսների բարձրացումը:
Միևնույն ժամանակ, աշխարհում մակրոտնտեսական դրվածքը մնում է անորոշ, ինչը սահմանափակում է մետաղի գնի իջեցումը: «Մակրոտնտեսական միջավայրը առաջացնում է ներդրողների հետաքրքրության պահպանում ոսկով ավանդների հանդեպ,- այսպիսին է Bloomberg-ը Barclays Capital.-ի վերլուծաբանների կարծիքը,-Մետաղի գնումը հանդիսանում է ավանդական ռեակցիա տնտեսության անկայունությանը»:
Ոսկու գնի խթանման հիմնական գործոնները, որոնք քննարկվում են ներդրողների կողմից որպես վստահելի այլընտրանք՝ անկայուն արժույթի և ընկերությունների բաժնետոմսերի լուրջ տատանումների նկատմամբ, մնում են Եվրոպայի պարտքային ճգնաժամը և ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: