Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆիլիպ Մորրիս Backstage. Հաճախորդը՝ կենտրոնում

Հաճախորդը միշտ ճիշտ է։ Ու քսանմեկերորդ դարում այս արտահայտությունն արդի է, ինչպես երբեք։ Երբ աշխարհի գրեթե ցանկացած երկրում վաճառվող ապրանքը սմարթֆոնին մեկ հպումով ու հաշված օրերի ընթացքում կարող է հասնել սպառողին, բոլոր ընկերություններն էլ բախվում են ավելի մրցունակ դառնալու մարտահրավերին։ Իսկ բանալին մեկն է՝ հաճախորդակենտրոն մոտեցումը։

Այս տարի Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում չորրորդ անգամ արժանացավ «Լավագույն գործատու» հավաստագրին։ Սա, ի թիվս այլ բաների, փաստում է, որ այստեղ տաղանդներին գնահատում են ոչ թե տարիքային կամ սեռային պատկանելիությամբ, այլ բացառապես մասնագիտական կարողություններով ու կարծրատիպերից դուրս մտածելու պատրաստակամությամբ։

Ֆիլիպ Մորրիս Հայաստանը նաև այն եզակի ընկերություններից է, որ ունի հատուկ բաժին՝ սպառողների պահանջմունքը վերլուծելու և առավելագույնս բավարարելու համար։ Այսօր կբացենք Ֆիլիպ Մորրիսի «Հաճախորդների փորձառնություն» բաժնի դռները՝ փորձելով հասկանալ՝ ինչպես է երիտասարդ ու իր գործին սիրահարված թիմը սպառողի համար ապահովում լավագույն փորձը։

Ընկերությունում արդեն հինգ տարի աշխատող Յանա Հովսեփյանը՝ հաճախորդների փորձառության գործադիրը, պատմում է,  որ այդ տարիները մեկ շնչի պես են անցել։ Ու դա զարմանալի չէ՝ հինգ տարի, հինգ տարբեր հաստիք՝ բիզնեսի նրբություններին խորապես ծանոթանալու համար։  Սա գործիքներից մեկն է, որն օգտագործում է ընկերությունը՝ ապահովելով աշխատակիցների համար աճի ու զարգացման հնարավորություններ։

Ցանկացած թափուր հաստիքին դիմելիս գործում են հավասար պայմաններ. Մրցույթին կարող են մասնակցել թե՛ ընկերության աշխատակիցները, թե՛ Ֆիլիպ Մորրիսում աշխատել ցանկացող այլ մասնագետներ: Աշխատակիցների համար սա հնարավորություն է նոր գիտելիքներ ստանալ, հետադարձ կապ ունենալ իրենց կատարողականի ու ընկերության մեջ իրենց հեռանկարների վերաբերյալ:

Հաճախորդների փորձառնության թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վարդանյան Դավիթը, Ֆիլիպ Մորրիս է եկել դեռ 2018 թվականին՝ փորձնակության ծրագրի միջոցով: Աշխատանքի առաջարկ ստանալիս երկար չի մտածել: Սկսելով իր կարիերան որպես հաճախորդների սպասարկման ենթաբաժնի աշխատակից, Դավիթն այժմ ինքն է ղեկավարում այդ ենթաբաժինը:

Առողջ աշխատանքային միջավայր, ընտիր թիմ ու հավես նախագծեր. ահա լավագույն գործատու դառնալու «բաղադրատոմսը»՝ ըստ Դավիթի:

2018 թվականից թիմին միացած Վեներա Պողոսյանը պատմում է, որ այս ընթացքում, մասնակցելով տարբեր նախագծերի, զարգացրել է իր հաղորդակցության հմտություններն ու շատ գիտելիքներ ձեռք բերել: Միջազգային ընկերությունը բացում է դռները դեպի համաշխարհային ռեսուրսներ, այդ թվում՝ մարդկային: Տարբեր երկրներում աշխատող Ֆիլիպ Մորրիսի աշխատակիցների միջև առօրյա կապ կա, ինչը թույլ է տալիս շատ արագ ստանալ միջազգային փորձն ու այն կիրառել Հայաստանում:

Ֆիլիպ Մորրիսին որպես փորձնակ միացած մեկ այլ թիմակից՝ Սոնա Կարապետյանը, համոզված է. Ֆիլիպ Մորրիսը լավագույն գործատու է, քանի որ այստեղ աշխատում են լավագույն գործընկերներն ու լավագույն մասնագետները:

Ասում են՝ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով: Իսկ հաճախորդի սի՞րտը… այդ ճանապարհն անցնում է նրա պահանջմունքների վերաբերյալ տվյալներն ուսումնասիրելով ու այդ տվյալների հիման վրա որոշումներ կայացնելով ու լուծումներ գտնելով: Սոնան պատմում է, որ հենց դրանով է զբաղվում հաճախորդների փորձառնության թիմը Ֆիլիպ Մորրիսում: Հետաքրքիր է, որ արտադրանքին վերաբերվող մեկնաբանություններից բացի հաճախորդները հաճախ իրենց անձնական խնդիրներով էլ են կիսվում. թերևս, սա է իսկական վստահությունը:

Պրակտիկայի ծրագրին մասնակցելու փոխարեն միանգամից ադմինիստրացիայում աշխատանքի առաջարկ ստացած Ադելինան ասում է, որ ընկերությունն իրեն օգնել է հավատալ իր իսկ ուժերին: Սա Ադելինայի առաջին աշխատանքային փորձն էր: Բնավորությամբ հանգիստ մարդ լինելով՝ նա երբեք չէր պատկերացնում, որ կարող է աշխատել ադմինիստրացիայում: Այդ աշխատանքը չգնահատված չմնաց. Շուտով ստացավ մեկ այլ առաջարկ. տեղափոխվելու հաճախորդների փորձառնության բաժին՝ էլ ավելի պատասխանատու գործի:  Արդեն մեկ տարի է, ինչ Ադելինան համակարգում է զանգերի կենտրոնի նախագծերը: Իր խոսքերով՝ ներքին հաճախորդների՝ աշխատակիցների մասին հոգ տանելուց հետո հրավեր ստացավ հոգ տանել արտաքին հաճախորդների՝ սպառողների մասին:

Մնացեք մեզ հետ և բացահայտեք Ֆիլիպ Մորրիսի այլ թիմերի աշխատանքը:

Նյութը տրամադրվել է Ֆիլիպ Մորրիս ընկերության կողմից

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում