Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Թուրքիան մեռավ, կեցցե՛ Իսրայելը

Հայ-թուրքական դիվանագիտության անփառունակ վախճանին զուգահեռ կարծես թե նշմարվում է հայ-իսրայելական դիվանագիտության որոշակի «արշալույս»: Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական շփումներն ակտիվանում են, և հատկապես հետաքրքրական էին օրերս տեղի ունեցած Հայաստան-Իսրայել քաղաքական խորհրդակցությունները, որոնք կայացան Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունների դուրս մնալուն զուգահեռ: Ընդհանուր առմամբ հայ-իսրայելական շփումների ակտիվացումը կարծես թե որոշակի տրամաբանականություն է իր մեջ պարունակում թե տարածաշրջանային, թե ընդհանրապես համաշխարհային զարգացումների համատեքստում: Արաբական աշխարհով անցնող ալիքը վկայում է համաշխարհային քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխության մասին, որոնք մեր տարածաշրջանում արտահայտվում են իհարկե ոչ համանման հեղափոխական ալիքներով, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային դոմինանտության հասնելու հավակնությունները նրբորեն զսպելու արևմտյան քաղաքականությամբ:

Այդ առումով բնականաբար բարձրանում է Հայաստանի նշանակությունը, ինչն էլ թերևս բացատրում է տարածաշրջանում այսպես ասած ավանդաբար ադրբեջանամետ քաղաքականություն իրականացնող Իսրայելի հայացքը դեպի Հայաստան: Իհարկե այստեղ գուցե շատ ավելի մեծ նշանակություն ունի թուրք-իսրայելական հարաբերության վերջին շրջանի սրացումը, որի պարագայում էլ Հայաստանն Իսրայելի համար դառնում է բավական արժեքավոր գործոն: Սակայն այստեղ իհարկե պետք է դիտարկվեն Հայաստանի հնարավոր ռիսկերը: Անշուշտ ցանկալի և լավ է, որ Հայաստանը ակտիվացնում է դիվանագիտական և քաղաքական շփումները Իսրայել պետության հետ, որը ունի թե տարածաշրջանային, թե նույնիսկ համաշխարհային բավական լուրջ կշիռ: Սակայն Հայաստանի համար այս դեպքում առաջանում են ռիսկեր կապված իրանական արձագանքի հետ: Ինչպես է նայելու այդ շփումների սերտացմանն Իրանը: Դրա վրա կարելի էր իհարկե ուշադրություն չդարձնել, բայց Իրանը Հայաստանի համար թերևս ոչ ակաս կարևոր պետություն է, իսկ Ղարաբաղի հարցում էլ թերևս այսպես ասած չգրված դաշնակից պետություն:

Դրան գումարած նաև Իրանի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար: Այդ առումով իհարկե Իսրայելի հետ հարաբերությունը սերտացնող Հայաստանը չի կարող ուշադրություն չդարձնել Իրանի հնարավոր արձագանքին: Իսկ Իսրայելի հանդեպ Իրանի վերաբերմունքի խնդիրը կարծում ենք չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Հետևաբար, Հայաստանի համար առաջանում է հայ-իսրայելական հարաբերությունը Իրանի համար բացատրելի և հասկանալի դառնալու խնդիր: Այսինքն, Հայաստանն Իրանին պետք է փաստարկված ներկայացնի, որ Իսրայելի հետ հարաբերությունը չունի և չի կարող ունենալ հակաիրանական երանգ և չի կարող շրջվել ու խնդիրներ առաջացնել Իրանի համար: Բայց կարո՞ղ է արդյոք հայկական դիվանագիտությունն Իրանին ներկայացնել այդ փաստարկներն ու հայ-իրանական հարաբերությունը զերծ պահել ավելորդ լարվածությունից և չհասկացվածությունից:

Այստեղ իհարկե ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է հայկական քաղաքականությունը, հայկական դիվանագիտությունը լիարժեքորեն տիրապետում այն գործընթացին, որի մեջ մտնում է ի դեմս հայ-իսրայելական շփումների ինտենսիվացման: Ի վերջո, Իրանի համար հայ-թուրքական գործընթացի օրինակով կա նախադեպ, երբ հայկական կողմը կարող է մտնել լուրջ աշխարհաքաղաքական գործընթացի մեջ, լիարժեք պատկերացում չունենալով դրա ընթացքի և հնարավոր հեռանկարների մասին: Նույնը կարող է տեղի ունենալ նաև Իսրայելի հետ շփումների ինտենսիվացման առումով, վերջնարդյունքում կամ ինչ որ մի փուլում փաստի առաջ կանգնեցնելով Իրանին: Հենց դրանից է, որ Հայաստանը պետք է խուսափի և գնալով Իսրայելի հետ Հայաստանի համար իսկապես կարևոր հարաբերության սերտացման և ինտենսիվացման, այդուհանդերձ կարողանա տիրապետել այդ գործընթացին, ի տարբերություն ասենք նույն հայ-թուրքականի, ու մեզ համար ոչ պակաս կարևոր պետություն հանդիսացող Իրանին կարողանա ներկայացնել Իսրայելի հետ հարաբերության հստակ և հնարավորինս ամբողջական պատկեր պարունակող հայեցակարգը, փարատելով իրանական կողմի հնարավոր, հավանական և նաև բնական մտահոգությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում