Քաղաքագետ, «kavkazoved.info» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը կարծում է, որ վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպման հարցերից կլինի՝ սահմանների դելիմիտացիան,խաղաղության պայմանագիրը: «Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի նաև, թե ինչ դեր կունենա Մոսկվան խաղաղության պայմանագրի կնքման հարցում»,-նշեց քաղաքագետը:
Ըստ քաղաքագետի` նոր իրավիճակ է, եթե Հայաստանը ձեռքերը լվանում է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լինելուց. «Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ Երևանի աշխարհաքաղաքական կուրսը»: