Ըստ «Գոսկինո»-ի ղեկավար Մարինա Կուդերչուկի՝ ռազմական գործողությունների պայմաններում նույն հարթակում Ռուսաստանի և Ուկրաինայի ֆիլմերի շնորհանդեսն «անընդունելի է և կհանգեցնի պատերազմի սարսափներից ուշադրության շեղման»։
Ուկրաինայի պետական կինոգործակալությունը («Գոսկինո») Կաննի կինոփառատոնի կազմակերպիչներին կոչ է անում՝ թույլ չտալ ռուսական արտադրության ֆիլմերի մասնակցությունը միջոցառմանը։ Այս մասին ասվում է Պետական կինոգործակալության նախագահ Մարինա Կուդերչուկի՝ Կաննի կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկուրին ուղղված դիմումում։ Դիմումը հրապարակվել է կիրակի՝ ապրիլի 17-ին, Facebook-ում։