Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են մինչեւ հունիսի վերջը որոշել Յոթի խմբի (G7) երկրների ղեկավաների գագաթնաժողովի անցկացման վայրը, որը կկայանա 2023 թվականին նրա տարածքում: Ապրիլի 18-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
«Կառավարությունը մտադիր Է (գագաթնաժողովի) անցկացման վայրն ընտել մինչեւ հունիսի վերջը»,- ասել Է Մացունոն:
Kyodo գործակալության տվյալներով՝ որպես G7-ի ղեկավարների հանդիպման անցկացման վայր նկատի են առնվում Հիրոսիման, Ֆուկուոկան կամ Նագոյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: