Wednesday, 24 04 2024
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»

Անթիլիասի Մայրավանքում Հարության տոնի պատարագ է մատուցվել

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 17-ին հոծ բազմություն է հավաքվել՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Ս. Պատարագին ներկա լինելու և Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամն ունկնդրելու համար։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից։

«Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը նշելու, Կիրակի, 17 Ապրիլ 2022-ին, հաւատացեալներու հոծ բազմութիւն մը հաւաքուած էր Անթիլիասի Մայրավանքի, մասնակցելու Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Հայրապետական Ս. Պատարագի մատուցման եւ ունկնդրելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը։ Նորին Ս. Օծութեան առընթերակայ եպիսկոպոսներն էին Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան եւ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։

«Քրիստոսի հրաշափառ յարութիւնը յաղթանակի տօն է. յաղթանակը երկինքին՝ մեղքով եւ ապականութեամբ շաղախուած երկրին դէմ, յաղթանակը ճշմարտութեան՝ կեղծիքին ու սուտին դէմ, յաղթանակը յաւիտենականութեան՝ ժամանակաւորին դէմ, յաղթանակը կեանքին՝ մահուան դէմ, յաղթանակը Աստուծոյ Թագաւարութեան՝ մարդու թագաւորութեան դէմ», ըսաւ Հայրապետը՝ նշելով, որ այսպէս ըմբռնեց Եկեղեցին Քրիստոսի յարութիւնը, որ եղաւ կենսատու աղբիւր ու վեհ առաքելութիւն, ու անով զօրացած Եկեղեցին դարերու ընթացքին ինքզինք արժեւորեց եւ իրագործեց մարդկային կեանքին մէջ։ «Յարութիւնը եղաւ այն հզօր վէմը, որուն դիմաց պատմութեան բոլոր փոթորիկները եկան ու փշրուեցան։

Մնաց քրիստոնէական հաւատքը եւ այդ հաւատքի պաշտպան ու կենսատու աղբիւր՝ Եկեղեցին», ընդգծեց Նորին Ս. Օծութիւնը՝ շարունակելով, որ պատմութեան ընթացքին, մեր ժողովուրդն ու հայրենիքը ինքզինք տագնապներու դիմաց գտած ժամանակ միշտ ալ փարած է յարութեան ու այդ հաւատքով ինքզինք նորոգած է։ Հայրապետը վկայակոչեց Քրիստոսի այն խօսքերը, որոնք արտասանած է իր յարութենէն ետք անակնկալ կերպով աշակերտներուն երեւցած ժամանակ, որ կ՚ըսէ.- խաղաղութիւն ձեզ, ե՛ս եմ, մի՛ վախնաք, ու վերյիշեցուց հաւատացեալներուն, որ այսօր եւս Քրիստոս կը ներկայանանայ մեզի՝ ըսելու «մի՛ վախնաք»։

Հայրապետը, ապա, անդրադարձաւ Հայաստանի ու Արցախի ներկայ կացութեան։ Վեհափառ Հայրապետը դիտել տուաւ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չի կրնար անտարբեր ու լուռ մնալ ի տես տիրող կացութեան։ Խօսքը ուղղելով յատկապէս Արցախի մեր հայրենակիցներուն՝ ըսաւ. «Արցախի ժողովո՛ւրդ, կ՚ըսենք՝ մենք ձեզի հետ ենք, բառին ամէնէն զօրեղ իմաստով»։ Վեհափառ Հայրապետը ըսաւ, որ «անկախութիւնը եւ արդարութիւնը Աստուածատուր արժէքներ եւ իրաւունքներ են։ Արցախի ժողովուրդը հաւաքաբար հաստատած եւ ամրապնդած է իր անկախութիւնը այն հողին վրայ, ուր դարեր շարունակ ապրած ու ստեղծագործած է. հետեւաբար, ժողովուրդի մը անկախութիւնը չի՛ կրնար սակարկութեան սեղանի նիւթ դառնալ», ընդգծեց ան։ Իսկ անդրադառնալով Հայաստանի կացութեան, Հայրապետը իր մտահոգութիւնը յայտնեց եւ ըսաւ, որ այսօր Հայաստանը լուրջ տագնապներու դիմաց կը գտնուի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, ժողովուրդը, ինչպէս նաեւ Արցախի ժողովուրդը կարողանան իրենց հաւաքական կամքը հաստատել ամուր կերպով, որովհետեւ ազգի մը ազատ ապրելու կամքը եւ իրաւունքը կարելի չէ՛, այսպէս կոչուած, աշխարհաքաղաքական պայմաններու լոյսին տակ թէական դարձնել։

Իր պատգամի վերջին բաժնով, Վեհափառ Հայրապետը անդրադարձաւ Լիբանանի հայութեան, դարձեալ իր հայրական հոգատարութեամբ վստահեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը կը շարունակէ գործնապէս կանգնիլ Լիբանանի հայութեան կողքին։ Այս իմաստով, Հայրապետը նաեւ խօսեցաւ յառաջիկայ ամիս տեղի ունենալիք Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն եւ լիբանանահայ գաղութին ներկայացուցչութեան մասին։ Ան ըսաւ, որ պէտք է քաջ գիտակցիլ, թէ հայ գաղութը Լիբանանի եօթը գլխաւոր համայնքներէն մէկն է եւ ունի իր պարտաւորութիւններն ու իրաւունքները, որոնք կ՚իրագործուին շնորհիւ խորհրդարանին մէջ մեր արդար ներկայացուցչութեամբ։ Այս գծով, ան յորդորեց լիբանանահայութիւնը, Լիբանանէն ներս թէ դուրս, գործնապէս մասնակից դառնալու համայնքին գործունէութեան՝ քուէարկութեան ճամբով ընտրելու հայ գաղութի ներկայացուցիչները, որոնք թէ՛ ճանչցուած են գաղութին կողմէ, թէ՛ ալ կը ճանչնան հայ գաղութը. «ճիշդ է, որ Լիբանանի խորհրդարանէն ներս բոլոր երեսփոխանները լիբանանեան դրօշին տակ Լիբանանը կը ներկայացնեն, սակայն հոն մուտք կը գործեն համայնքի անունով։ Հետեւաբար, մեզի համար ընդունելի չէ, որ պատահական անձեր հայ համայնքը ներկայացնեն խորհրդարանէն ներս»։

Հետեւաբար, ոեւէ անձ, շահագործելով իր համայնքային պատկանելիութիւնը, չի կրնար ներկայացնել հայ գաղութը, ըսաւ ան։

Յայտնենք, որ Ս. Պատարագին ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամներ, դեսպանատան անձնակազմը, կուսակցութեանց, կազմակերպութեանց, կառոյցներու ու մարմիններու ներկայացուցիչներ եւ ազգային ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներ. իսկ Ս. Պատարագի երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

Յիշենք, որ Ս. եւ Անմահ Պատարագի աւարտին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Վեհարանի դահլիճին մէջ ընդունեց մեր ժողովուրդի զաւակներուն եւ ազգային ու քաղաքական բարձրաստիճան պատասխանատուներու կողմէ Ս. Զատկուան տօնին շնորհաւորանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում