Ոստիկանության հարգելի աշխատողներ ու վետերաններ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն։ Ձեր ներդրումը մեր երկրում ժողովրդավարության, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության, իրավակարգի եւ հասարակական կարգի պահպանման առաքելության մեջ դժվար է գերագնահատել:
Լինելով պետության առանցքային կառույցներից մեկը՝ անգնահատելի է ոստիկանության դերը որպես երկրի ներքին կարգուկանոնի, պետության անդորրի ու օրենքի պահպանման երաշխավորի։ Ավանդույթներով հարուստ պետական այս կարևոր մարմինն իր առանձնակի ներդրումն է ունեցել նաև մեր անկախ պետականության կայացման գործում։
Հավերժ փառք և խորին խոնարհում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների անմար հիշատակին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և անփորձանք ծառայություն ի նպաստ մեր պետականության զարգացման ու առաջընթացի։