Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Ապացույցների շատ քիչ մասն էինք ներկայացրել, որ Քոչարյանի պաշտպանական կողմը իր հայցից չհրաժարվի…

Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ դատարանը բեռը բաշխել է կողմերի միջև և պատասխանողի վրա դրել պարտականություն՝ ապացուցել այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի մասին Նիկոլ Փաշինյանն ասել է 2020 թվականի մարտի 11-ին  Սյունիքում քարոզարշավի ժամանակ:

«Այսօրվա դատական նիստին, որպեսզի ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը, իբր, թալանել է, տեսաք, թե ինչ են բերել: Մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում է, թե որտեղի՞ց են քրեական գործի տվյալները հայտնվել Նիկոլ Փաշինյանի և Արման Բաբաջանյանի մոտ: Երկրորդ՝ դրանք ո՞ր քրեական գործից են դուրս եկել, և երրորդ՝ օպերատիվ տվյալները այնպիսի տվյալներ են, որոնք կարող են հաստատվել, կարող են հերքվել»,-ասել է Ալումյանը:

Նրա խոսքով՝ հիմա իրենք բերել են և ասում են, թե մենք ապացուցեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, որ Ռոբերտ Քոչարյանը թալանել է․»Հետո մի կարևոր բան գուցե աննկատ անցավ: Իրենք փոխեցին դիրքորոշումը: Արդեն ոչ թե ասում են՝ թալանել է, այլ՝ այս տվյալները բավարար էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը աներ գնահատողական դատողություն: Այսինքն՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը արդեն ոչ թե պնդում է, որ թալանել են, այլ գնահատողական դատողություն է անում»,-ընդգծել է Քոչարյանի պաշտպանը:

Այս առնչությամբ, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան  Գևորգ Գյոզալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հայկ Ալումյանը պարբերաբար լրատվամիջոցներով հանդես է գալիս ու փորձում է իրականությունը ներկայացնել բացառապես իր ընկալած կամ իր վստահորդի շահերի լույսի ներքո, բնականաբար, ես դրան չեմ անդրադառնա: Իր կարծիքն է, ու ես չեմ այն անձը, որ պետք է մեկնաբանեմ Ալումյանի ասածները:

Ինչ վերաբերում է գործին, ես դատական նիստի ընթացքում շատ հստակ ու սպառիչ ներկայացրել եմ, տվել եմ Ալումյանի կողմից հայցի մեջ բարձրացված հարցերի վերաբերյալ իմ գնահատականը: Եթե մեկ բառով ասեմ, ապա հայցվոր կողմը փորձում է մեր կողմից ներկայացված ծանրակշիռ ապացույցներից առանձնացնել ինչ-որ մի փոքր մաս և դրա վրա հիմնվելով ներկայացնել հանրությանը, որ ահա, տեսեք, պարոն Փաշինյանը չունենալով որևէ փաստ, Ռոբերտ Քոչարյանին անվանարկել է:  Սա մի քանի անգամ փորձել են անել, դուք կհիշեք, որ նախորդ անգամ հայց ներկայացրեցին, հետո եկան  կրկին իրենց մեկնաբանությամբ որոշեցին, որ ահա, մեր մի ինչ-որ բառից իրենք հասկացան, որ մենք ամբողջությամբ զղջում ենք  մեր արածի համար և այլն: Եվ այդպիսի  տպավորություն ստեղծելու համար հրաժարվեցին իրենց կողմից  ներկայացված հայցից: Հիմա մոտավորապես նույն փիլիսոփայությամբ փորձում են այս դատավարությունը տանել»:

Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ ինքը դատարանում հստակ իր գնահատականը տվել է, որ իր մոտ առնվազն կա ողջամիտ կասկած կամ ավելին, քան ողջամիտ կասկած, որ այս դատավարություններն ամբողջությամբ քաղաքական ինչ-որ խնդիրներ ու նպատակներ են լուծում. «Որովհետև կարծես թե այս խոսքը, որ որը ներկայացվում է, ոչ այնքան ուղղված է դատարանին, որքան լրագրողներին, հանրությանը և այլն: Իսկ դատական նիստերի դահլիճում ես շատ քիչ իրավաբանություն եմ տեսնում»,-ասաց Փաշինյանի ներկայացուցիչը:

Նա հավելեց, որ երեկ ատարանում խոսել է նաև ճշմարտության սկզբունքի մասին, որը միգուցե լրագրողներին շատ բան չասի, բայց իրավաբանները դրա մասին շատ լավ տեղյակ են. «Այսինքն դատարանի խնդիրը օբյեկտիվ իրականությունը պարզելն է, և ես նաև իմ խոսքում ներկայացրեցի այն ողջ ապացույցները, որոնք նաև պարոն Բաբաջանյանն էր հրապարակել ԱԺ նիստում, որով ամբողջությամբ երևաց, թե կոնկրետ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները ինչ գույք ունեն:

Հիմա եթե դուք ուշադիր նկատել եք, հայցվորը սրան չի հակադարձում, չի ասում՝ ես այդ գույքը չունեմ, չի ասում՝ դա ամբողջությամբ զրպարտություն է կամ առնվազն որևէ միջոց չի ձեռնարկել Արման Բաբաջանյանից ճշտելու, թե  որտեղից նրան այդ տեղեկատվությունը: Կամ ԱԱԾ-ին դատի չի տվել, որ ասի՝ էս ինչ գույք է, մենք սրա հետ առհասարակ կապ չունենք:  Նա այս ամենը չի ժխտում, նա գալիս ու ասում է՝ գիտեք ինչ, մենք չգիտենք՝ այդ ապացույցները որտեղից է վերցրել: Այսինքն ինքը փորձում է պրոցեսուալ առումով վիճարկել այդ ապացույցները, ապացույցների կազմից դրանք հանել և փորձել թողնել մի քանի փոքր ապացույց ու դրա վրա կառուցել այդ մարտավարությունը»,-ասաց Գյոզալյանը:

Փաշինյանի պաշտպանը վստահ է, որ իրենց ներկայացրած ապացույցներն ավելի քան ծանրակշիռ ապացուցում են այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը 1998-2008 թվականներին, լինելով ՀՀ նախագահ, ստանալով կոնկրետ, հստակ աշխատավարձ, ձեռք է բերել անասելի կարողություններ. «Դրա ապացույցները մենք ներկայացրել ենք ինչպես դատաքննության ընթացքում, այնպես էլ Արման Բաբաջանյանը ներկայացրել է ԱԺ-ում: Այդ ապացույցները, որոնք ներկայացրել է Արման Բաբաջանյանը, ի պաշտոնե, հայտնի է եղել  իմ վստահորդին: Երբ իմ վստահորդը այդ փաստերը ներկայացրել է, նա եղել է ՀՀ վարչապետը և ի պաշտոնե այդ տեղեկատվությանը տիրապետել է:

Այստեղ այդ թղթային տարբերակը, որ Արման Բաբաջանյանը ներկայացրել է, դա մենք ներկայացրեցինք դատարանին,  բայց այդ թղթի մեջ ամրագրված տեղեկություններն ի պաշտոնե իմ վստահորդը տիրապետել է և դրա մասին է խոսել»,-ասաց Գևորգ Գյոզալյանը:

Նա նաև հերքեց Քոչարյանի պաշտպանի պնդումը, թե պատասխանող կողմն իր դիրքորոշումը փոխել է, արդեն ոչ թե պնդում է, որ Քոչարյանը թալանել են, այլ գնահատողական դատողություն է անում, Գյոզալյանն արձագանքեց. «Մենք երբեք դիրքորոշում չենք փոխել: Ես հիմա ասեմ՝ խնդիրը որն է, որ պարոն Ալումյանը, ըստ երևույթին, չի ընկալել կամ գուցե ընկալել է, բայց այդպես է ներկայացնում: Մենք ունենք փաստաբանական մարտավարություն: Այո, մենք շատ քիչն ենք ցույց տվել պարոն Ալումյանին և օգտվելով արդեն նախնական դատական նիստում մեզ օրենսդրորեն ընձեռնված հնարավորությունից, հետո շատ ավելի ծանրակշիռ ապացույցներն ենք ներկայացրել: Ահա այստեղ է, որ նրանք կարծել են, թե մենք այս երեք ապացույցների հիման վրա ենք փորձում հիմնվել: Մենք իրականում հայցադիմումի պատասխանում մենք շատ քիչ ապացույց ենք ներկայացնել՝ թողնելով ավելի ծանրակշիռ ապացույցները հետագայում ներկայացնելու համար:

Ի՞նչ դիրքորոշումից ենք մենք շեղվել: Որ հայցադիմումի պատասխանում շատ ավելի քիչ ապացույցի մասին ենք խոսել, հետո ենք շատի մասին խոսե՞լ: Կներեք, բայց սա փաստաբանական մարտավարություն է»:
Փաշինյանի ներկայացուցիչը նշեց, որ իրենք հատուկ են այդպես արել, որպեսզի հայցվոր կողմը չգա նորից հայցից հրաժարվի և յուրովի մեկնաբանի, թե ահա, Փաշինյանի կողմը ընդունեց իր մեղքը:

«Այս անգամ մենք այդպես չարեցինք, մենք այնպես արեցինք, որ նրանք խորանան այդ դատավարության ընթացքում, և հասնել մի փուլի, երբ անհնար լինի հայցից հրաժարվելը: Այ հիմա, եթե նրանց հայցը մերժվի, նրանք կրկին ստիպված լինեն վճարել մեզ՝ անհիմն հայց ներկայացնելու համար: Այս սա ենք մենք արել, և կարծում եմ՝ դա աշախտել է, որովհետև նրանք չեն եկել, հայցից չեն հրաժարվել՝ կարծելով, որ մեր ապացույցները  այնքան թույլ են, որ իրենց հայցը բավարարվելու է: Բայց ես կարծում եմ՝ ծանրակշիռ ապացույցները մենք դատաքննության ընթացքում ամբողջությամբ ներկայացրել ենք, և նրանք սրան առարկայական որևէհակադարձում չեն արել: Նրանք ասում են՝ դա թույլատրելի չէ, վերաբերելի չէ: Երբ որ հարցնում ես՝ եղբայր, ինչի՞ հիման վրա ես ասում՝ թույլատրելի չէ, վերաբերելի չէ, ապա այստեղ իրավական առումով տեսնում ենք, որ անհմին դիրքորոշում է ներկայացվում: Որովհետև հստակ չեն կարողանում նշել այն օրենքը, որի հիման վրա մենք չենք կարող ներկայացրել ապացույցները»,-ասաց Գևորգ Գյոզալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում