Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Էներգետիկ շուկան պետք է դառնար մրցակցային, որպեսզի երկիրն ազատ շնչեր, չմնար միայն ռուսական էնեգետիկ ռեսուրսների հույսին

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը

-Էկոնոմիկայի նախարարը  հայտարարել է, որ Հայաստանն արդեն գազի դիմաց  ռուսական ռուբլով է  վճարում: Մինչ այդ Ռուսաստանը հայտարարում էր, որ ոչ բարեկամ երկրները գազի դիմաց կվճարեն ռուբլով: Ձեր կարծիքով, որքանո՞վ է ռուբլով վճարելը բխում Հայաստանի շահերից:

-Այս փուլում դա մեզ համար օգտակար է, իսկ միջինժամկետ և երկարաժամկետ հատվածում դա բացասական է լինելու Հայաստանի համար: Այն օգուտները, որ մենք հիմա կստանանք, հետագայում բազմապատիկ անգամ վնասներ կկրենք, առնվազն 1-2 տարի հետո՝ միջազգային պատժամիջոցների հետևանքով: Հետևաբար, այս իշխանությունները և նախորդ իշխանությունները պետք է ժամանակին մտածեին էներգետիկ անվտանգության մասին ու ունենային կամ ունենան գազամատակարարման երկու աղբյուր, մեկն Իրանից: Պետք է մտածել ժամանակին էներգետիկ անվտանգության տեսակետից արևային էներգիայի հզոր կայաններ ստեղծելու մասին, քամու էներգիան օգտագործելու, մեր հիդրոէներգոռեսուրսները արդյունավետ օգտագործելու մասին: Պետք է թույլ չտային բնապահպանական կարևորագույն օբյեկտները դարձնեին պաշտոնյաների անձնական բիզնեսները և այսօր չկարողանային լուծել էներգետիկ անվտանգության հարցը:  Էներգետիկ շուկան պետք է դառնար մրցակցային, որպեսզի երկիրն ազատ շնչեր, չմնար միայն ռուսական էնեգետիկ ռեսուրսների հույսին:

-Այսինքն՝ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման հա՞րցն է կարևոր:

Ըստ էության, դիվերսիֆիկացված է, մենք էներգիայի 4-5 տեսակի աղբյուր ունենք, բայց պետք է շուկան լինի մրցակցային, խաղացողները պետք է շատ լինեն: Իսկ մենք ի՞նչ արեցինք, չեղած վարկերի դիմաց ամեն ինչ տվեցինք ռուսներին, ապօրինի սեփականաշնորհման արդյունքում տվեցինք Քանաքեռ-Կասկած ՀԷԿ-ը, Բաշխիչ ցանցերը: Դա արեցին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և երկիրը թողեցին էներգետիկ կախվածության մեջ Ռուսաստանից: Նույնը վերաբերում է գազին, բենզինին և մյուս էներգետիկ ռեսուրսներին: Այո, լավ է, որ հիմա կառուցում են արևային կայաններ, բայց արդյոք դրանք արդյունավետ են, արդյոք դրանք կկարողանան բավարարել մեր էներգետիկ պահանջարկը: Ես կարծում եմ, որ ոչ: Էլի որոշակի կլանների համար է թե հին, թե նոր: Հիմա 100 նոր կլաններ կան՝ ի դեմ նոր էլիտայի ներկայացուցիչների, որոնք կարողանում են իրականացնել արևային կայանների ոչ արդյունավետ կառավարում,և որոնք հսկայական տարածքներ են զբաղեցնում, մինչդեռ այս ամենը կարող էր օգտագործվել գյուղատնտեսության համար: Սրանք հետագայում բնապահպանական մեծ վնաս են հասցնելու երկրին: Դրա համար մենք առաջարկում ենք ֆիննական տեխնոլոգիայի կիրառում արևային կայանների դեպքում, որոնք շատ արդյունավետ են: Այսինքն՝ յուրաքանչյուր քայլ թե նախորդ, թե ներկա իշխանությունները անում են՝ մտածելով կամ անձնական շահի, կամ խմբային շահի մասին: Եվ այսօր մենք չենք կարողացել լուծել երկու խնդիր՝ տրնասպորտային և էներգետիկ անվտանգության: Հայաստանի և ոչ մի իշխանություն չլուծեց այս հարցը, միչնդեռ 30 տարի ժամանակ կար: Ես այն ժամանակ էներգետիկ անվտանգության մասին հոդված գրեցի, այդ ժամանակ վարչապետ էր Հրանտ Բագրատյանը: Ես խոսում էի արևային էներգիայի, քամու էներգիայի մասին, Բագրատյանն ասաց ինձ՝ գնա, գնա, ժամանակ չկա, ես հիմա կարագի քվոտաներ եմ հանձնում:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում