Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Հստակ ուղե՞րձ, թե՞ հուսալքության ճիչ. մեղավոր և անմեղ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթը կարելի է մեկնաբանել մեկ բառով` ՎԱ ԲԱՆԿ։ Ով չգիտի, սա տերմին է, որը բնորոշում է, որ խաղացող կողմը խաղադրույք է կատարում ինչ ունի ու բացում է բոլոր քարտերը։ Մենք լսեցինք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ էր իմանալ Հայաստանի իրական դրության մասին։ Իսկ այն, ըստ ամենայնի, ճակատագրական է։ Փաշինյանը կարծես հանդես էր գալիս ոչ թե Հայաստանի Ազգային ժողովում, այլ եկեղեցում՝ քահանայի մոտ նստած։ Ինքնախոստովանական էր սա, թե քաղաքական հույժ կարևոր հաշվարկ՝ ասել չեմ կարող, քանի որ այս ելույթին կարող են հետևել գործընթացներ, որոնց որևէ մեկը չէր սպասում։ Ավելի շուտ՝ կային որոշ լուրեր, որ շոկային ինչ-որ բաներ են տեղի ունենալու, ինչպես օրինակ՝ Ալեն Սիմոնյանը ասաց, որ շուտով շատերը կստանան բազմաթիվ հարցերի պատասխաններ, բայց ակնկալել նման անկեղծություն Փաշինյանից աշխարհաքաղաքական այնպիսի շրջափուլում, երբ բոլորն ընդհակառակը՝ փորձում են թաքցնել իրենց պլանները լավագույնս հեղհեղուկ դաշտում պատսպարվելու համար՝ առնվազն անսպասելի էր։

Անցնելով առաջ պարզապես ասեմ, որ վերլուծող հանրույթի համար Փաշինյանը որևէ նոր բան իր խորհրդարանական ելույթի ժամանակ չասաց, բայց ուշագրավ էր ինքնին նման բաց տեքստերով հանդեսը, որը ոմանք գնահատեցին որպես արկածախնդրություն, ոմանք էլ՝ համարձակություն առերեսվել իրողությունների հետ ու ազատ լինել դրանք հրամցնել մեր հասարակությանը։ Այսպիսով, կատարողականի ելույթը ոչ այնքան կատարողականի մասին, էր, որքան սպասվելիքի։ Իսկ սպասվողը չի կարող պայծառ լինել, ու դրա ապացույցը անելանելիութան նոտաներն էին, որոնք լսվում են Փաշինյանի խոսքում և տրամադրության մեջ։ Մեղանչե՞ց Փաշինյանը, թե՞ զգուշացրեց։ Փորձենք դետալ առ դետալ վերլուծել։ Գանք սկզբից։ Փաշինյանի զեկույցը մեկնարկեց ժողովրդավարական թեզերով՝ վերհիշելով հետպատերազմական շրջանում առաջացած ճգնաժամն ու ինչպես ինքն է համոզված՝ ընտրությունների միջոցով այդ ճգնաժամի հաղթահարումը։ Ապա անդրադարձավ տնտեսական հաջողություններին՝ ասելով, որ անգամ քովիդի ու պատերազմի դեպքում Հայաստանը տնտեսական ճգնաժամ չապրեց, իսկ բազմապիսի միջազգային ռեյթինգային կառույցներն ընդհակառակը բարելավեցին Հայաստանի տնտեսական դիրքերի վերաբերյալ կանխատեսումները։ Հետաքրքրականն այն էր, որ կատարողականը ներառում էր ոչ միայն բուն 2021-ի տվյալները, այլև 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածը, ասել է, թե մեկուսկես տարին։ Զեկույցի սկզբում Փաշինյանը խոսեց նաև Արցախին տրամադրվող օգնության մասին՝ նշելով, որ միլիարդավոր դրամներ են ուղղվել Արցախի կարիքներին, ապա իհարկե վերհիշեց իրեն քննադատողներին։

ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԾԱՂԻԿՆԵՐԸ»

Սրանք դեռ ծաղիկներն էին։ Սկիզբը։ Փաշինյանն անդրադարձավ, ինչպես ինքն է նշում միշտ՝ մի շարք աննախադեպ թվեր կապիտալ ծախսերի ոլորտում հավելելով, որ Հայաստանի պատմության մեջ նման ծախսեր երբեք չեն իրականացվել։ Կառավարության ղեկավարը խոսեց նաև աշխատավարձերի, աշխատատեղերի բարձրացման ու  «հարստացիր և հարստացրու» հայտնի լոզունգի մասին։ Բայց սրանով դրական ավարտվեց, սկսվեց իրականությունը։ Փաշինյանը դառավ պատերազմին ու դրանից բխող բոլոր հետևանքներին, իր հասցեին հնչող մեղադրանքներին ու իր անձնական մեղքն ընդունելուն, որն ինքը դիտարկում է իր ուրույն, անմեղ դիրքերից։

ՄԵՂԱՎՈՐ ԵՎ ԱՆՄԵՂ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Երկվության լուծմանն ուղղված Փաշինյանի ջանքերը շատ զգացմունքային էին, և թերևս այս է պատճառը, որ հաղորդման սկզբում նշեցի, թե տպավորություն էր, որ Փաշինյանն Ազգային ժողով չի եկել, այլ եկեղեցի, իր առաջ էլ պատգամավորներ չեն նստած, այլ քահանա։ Այս պահից ի վեր Փաշինյանի ձայնի մեջ դող զգացվեց ու ինքը սկսեց արդարանալ իրեն քվե տվածների ու առհասարակ, կարծես ամբողջ հայության առաջ։ Որտե՞ղ էր, ի վերջո, իրեն մեղավոր զգում Փաշինյանը։

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եվ այստեղ Փաշինյանն իրավացի է ու չհամաձայնվել չի լինի։ 2018-ին Փաշինյանին ընտրել էր ընտրություններին մասնակցած մարդկանց 73 տոկոսը, ինչպես ինքն էր մեկնաբանում՝ ամենալեգիտիմ ղեկավարներից էր Հայաստանի։ Այս լեգիտիմությունն ունենալ ու չօգտագործել այն իրերի իրական դրվածքը հանրությանը ներկայացնելու համար առնվազն անմտություն էր, քանի որ վստահության նման բարձր մակարդակով Փաշինյանն առաջին հերթին պիտի պատմեր բոլորին, թե ինչ վիճակում են գտնվում բանակցությունները, թե ինչ է սպասվում Հայաստանին ու Արցախին, եթե իրավիճակին չտրվի արմատական լուծում։ Այո, գուցե ինքը մեղավոր էր, որ առաջնորդվել է իր անձի վարկանիշի անկման վախով ու չէր անկեղծացել հանրության հետ այն ժամանակ, երբ դեռ հնարավոր էր հարցը լուծել գոնե առանց զոհերի, մինչդեռ բանը հասավ լայնածավալ պատերազմի ու գրեթե 4000 զոհի։ Փաշինյանը պարտավոր էր ազնիվ լինել ու ժամանակին կանխել աղետը՝ չներքաշվելով նախկին իշխանությունների կողմից ստեղծված անիրատեսական պատվախնդրության ծուղակ։ Բայց անխուսափելի տեղի ունեցավ և ինքը թելեց թելեր, որոնք կտրեցին իրատեսականի մատները։

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ, ԻՆՉՊԵՍ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԸ

Եվ այդ պայթյունը տեղի ունեցավ։ Բայց պայթյունն այդ զուտ ներհայաստանյան էր, քանի որ միջազգային հանրության համար, փաստորեն, վիճակն ի սկզբանե լավ էլ կանխատեսելի է եղել ու դրա մասին միջազգային հանրություն կոչվածը միշտ էլ տեղեկացրել է ինչպես Քոչարյանին, այնպես էլ Սարգսյանին ու Փաշինյանին։ Եվրոպան էլ, Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ միշտ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց այն չենք ճանաչել մենք՝ կարծելով, թե մեր չճանաչելը հերիք է հարցը մեր օգտին լուծելու համար։ Փաշինյանը, փաստորեն, խոստովանում է, որ ինքն էլ Քոչարյանի ու Սարգսյանի պես ներքաշվել է ներքին լսարանին մի բան կերակրելու, իսկ իրականում լրիվ այլ բանի մասին միջազգային հանրության հետ շփվելու, իրականում արատավոր ու հանրությանն անիմաստ թմբիրի մեջ պահելու աշխատաոճին։ Փաշինյանը նաև խոստովանեց, որ Սարգսյանի հայտարարությունները, թե Ալիևի ուզածն ամբողջն է ու ուրիշ ոչինչ չի ցանկանում, իրական էին։ Եվ ինքը ևս հավատացել էր պաթոսին ու անգամ երկրի ղեկավար դառնալուց գտնվում էր նույն տրամադրությունների տակ, ինչ դրանից առաջ։

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ՊԵՏՔ ՉԻ ՈՒ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Իսկ ժողովրդին Փաշինյանն ասաց, որ միջազգային հանրության կողմից զուտ հայանպաստ որոշումներ սպասել ու սին սպասելիքներ ունենալ պետք չէ ու չի կարելի՝ այսպիսով կարծես փակելով Արցախի նկատմամբ պահանջատիրության էջը։ Սա չոր ապտակ էր, հստակ ուղերձ հանրությանը, թե հուսալքության ճիչ՝ գնահատել չեմ կարող։ Մեկնաբանություններ կարող եք անել ինքներդ՝ Փաշինյանին լսելով։

ՑԱՎՈՏ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ՝ ԿԱՆԳՆԵԼ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՀԱՄԱՐԵԼ ԼՈՒԾՎԱԾ

Սրանով Փաշինյան կարծես ասում է, որ եթե Հայաստանը շարունակի «Արցախը Հայաստան է և վերջ» քաղաքականությունը, ապա կմեկուսացվի ու կողքին կանգնող չի ունենա, և գուցե պետք է բավարարվել նրանով, ինչ ունես ու փորձել պահել այն ինչ կա։ Ցավոտ է սա ըմբռնել։ Թերևս ստացվում է, որ Փաշինյանն անուղղակի ընտրության առաջ է կանգնեցնում բոլորիս՝ ասելով, որ կամ կլինի Հայաստանն առանց Արցախի, կամ Հայաստանն առհասարակ լինել չի կարող։ Պարզ ասած՝ վարչապետը առաջարկում է կանգ առնել ու Արցախի հարցը լուծված համարել, իսկ դրա դեղահաբն էլ կոչում է «խաղաղություն»։

ԵՐԱՆԻ՜ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐԻՆ

Ու ելնելով Փաշինյանի հուզված կեցվածքից կարելի է հստակորեն փաստել, որ գուցե այս որոշումը հեչ էլ նրա սրտով չէ, բայց ինչպես Ալիևին էին ժամանակին փակ կաբինետներում համոզում հրաժարվել Արցախից, հիմա էլ Փաշինյանին են փակ կաբինետներում համոզում փակել Արցախի էջը։ Երանի խաղաղարարներին, սահմանափակեց վերջինս՝ դժվարությամբ զսպելով ինքն իրեն։ Ու անցավ հնարավոր լուծումներին, անդրադարձավ Բրյուսելյան հանդիպմանն ու դրա արդյունքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում