Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

«Հայրենասիրության» ծուղակում հայտնված և մասնագիտորեն պարպված պետությունը

«Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք և, ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչո՞ւ է եղել, և այդ պատերազմը 2016 թվականի ինչո՞ւ նախկինում չի եղել։ Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ», խորհրդարանում կառավարության գործունեության հաշվետվության ավարտին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դրա նախօրեին իր ելույթի արձագանքներին:

Նիկոլ Փաշինյանի ճանապարհ բացելու մասին հայտարարությունը անկասկած քննարկելի է իրավացիության, համոզչության և այլ տեսանկյուններից, որովհետև կարծիքներն ու պատկերացումները, ըստ շատ ու շատ հանգամանքների՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, տարբեր են բոլոր հանրություններում: Ըստ այդմ, Փաշինյանի ելույթի այդ շեշտադրումները կլինեն հանրության համար բոլորովին ոչ միարժեք ընդունելի և ընկալելի, ու ի վերջո այդտեղ է նաև հանրությունների առողջության ցուցիչը՝ ոչ միատարությունը, բազմազանությունը, բազմակարծությունը:

Ամբողջ հարցն այն է թերևս, որ Հայաստանի հանրությանը պետք է վերադարձնել ոչ միայն որոշելու իրավունքը, և ավելին՝ ոչ թե որոշելու, այլ՝ կարծիք ձևավորելու իրավունքը: Հայաստանի չերևացող, չշոշափվող, սակայն հասարակական-պետական, ազգային կյանքի վրա էական ազդեցություն թողնող երևույթներից մեկն այն է, որ Հայաստանի հանրությունը հետևողականորեն և սիստեմատիկորեն զրկվել է կարծիք ձևավորելու իրավունքից: Հայաստանի հանրության, հայ ժողովրդի կարծիքը ձևավորվում է արտաքին մեխանիզմներով, այդ մեխանիզմների հայաստանյան արբանյակների գործադրմամբ: Ընդ որում, այդ սիստեմատիկ բնույթը ունի տարբեր դրսևորումներ ու խողովակներ, այդ թվում ներգործության տարբեր ժամանակային հաշվարկներով՝ արագ ներգործության, միջնաժամկետ, երկարաժամկետ: Այդ ամենը գալիս է տարաբնույթ խողովակներով և Հայաստանի հանրության փոխարեն ձևավորում այդ հանրության կարծիքը, այդ թվում իհարկե ամենից բարձրը խոսելով այդ հանրության, ազգի անունից: Այդ տեսանկյունից, բավականին տարողունակ իմաստ է ստանում Փաշինյանի ելույթում հնչած արտահայտությունը. «Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզանից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ, դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս:

«Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես այս երեխաներին է ձեռք տալիս։ Ես չգիտեմ՝ ինչ են պատմում իրենց, ես նույնիսկ վստահ չեմ՝ իրենց ուսուցիչներն ինչ են պատմում իրենց, բայց ես այսօր իրենց ասում եմ՝ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։ Մենք այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին, լավ, չենք հասկանալո՞ւ, ի վերջո, դրա խորքային պատճառները, չենք հասկանալո՞ւ դրանց խորքային պատճառները»:

Որոշում կայացնելու իրավունքից հանրությունն ու պետությունները զրկվում են կարծիք ձևավորելու սեփական մեխանիզմներից զրկվելու հետևանքով: Սեփական որոշում կայացնելու համար պետք է նախ ձևավորել երևույթների ու խնդիրների հանդեպ սեփական կարծիք: Իսկ այստեղ մեր գլխավոր հարցերի արմատը գնում է դեպի կրթություն, ընդ որում այդ բառի ոչ միայն հանրակրթական կամ բուհական, ակադեմիական իմաստով, այլ նաև բառի ուղիղ իմաստով ոչ կրթական, սակայն հանրային-պետական կյանքում մասնակցության իմաստով այդուհանդերձ կրթադաստիարակչական գործառույթ ունեցող ինստիտուտների, այդ թվում առաջին հերթին մեդիա, փորձագիտական հարթակների: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի ելույթը ենթակա լինելով դիտարկման և վերլուծության ընթացիկ քաղաքական անցուդարձի տեսանկյունից՝ ընդ որում անհրաժեշտորեն լինելով դրան ենթակա, միևնույն ժամանակ իհարկե նույնքան կարևոր է երկարաժամկետ զարգացման և դիմակայության ռազմավարության համատեքստում: Հետևաբար խնդիրը այն չէ՝ համաձայնել ելույթի գնահատականներին և ճանապարհի հավաստիացումներին, թե ոչ, այլ այն, թե ինչ հակափաստարկներ են ձևավորվում անհամաձայնության դեպքում, դրանք «հայրենասիրակա՞ն» հակափաստարկներ են, թե՞ «ռեվիզիոնիստական»՝ որոնք կառուցվում են ընթացիկ ճանապարհի առարկայական քննության, այլ ոչ թե «ավանդական»՝ վատ իշխանության, և «փրկիչ» կամ «քաղաքական մոգ» որևէ  անձի կամ խմբի ամենազորության վրա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում