Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որը նախատեսում է կազմակերպել շախմատային տարբեր միջոցառումներ` միջազգային մրցաշարեր, մարզումներ, խաղաշարեր և այլն: Այս մասին հաղորդում է armchess.am-ը: Հաղորդվում է, որ ակումբը հանդես կգա Ֆրանսիայի թիմային առաջնությունում:
Տիգրան Պետրոսյանի անվան ակումբի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահը` շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարը` Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա):