Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Այս պահին անհրաժեշտ է պարզել երկու հարց

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Պարոն Քոսյան, տեսակետ կա, որ Արցախի և Հայաստանի շուրջ կոնսոլիդացիայի կարիք կա, բայց ոչ միջազգային հանրության, այլ հենց հայության, ներառյալ սփյուռքը: Ի՞նչ կարծիք ունեք Դուք։

Ներհայկական կոնսոլիդացիայի կարիք միշտ էլ կա, իսկ պատերազմի ավարտից հետո դրա կարիքը ավելի մեծ է: Եղել են ու միշտ էլ լինելու են գաղափարական տարբերություններ, արտաքին քաղաքականության մոտեցումների տարբերություններ: Եվ եթե կա ընդհանուր նպատակ Հայաստան պետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը ամրապնդելու, ապա գաղափարական տարաձայնությունները ոչ միայն ընդունելի են, այլ նաև անհրաժեշտ՝ ճիշտ լուծումներ և մոտեցումներ գտնելու համար:

Ցավոք սրտի հայաստանյան քաղաքական ներկապանակում ոչ բոլոր ուժերն են սատարում Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը: Հինգերորդ շարասյունը նստած է ԱԺ-ում և սպասարկում է արտաքին շահեր: Եվ ոչ միայն, նրանք սպասարկում են նաև իրենց լիդերների անձնական, ոչ քաղաքական նպատակները: Այսպիսի պայմաններում ցավոք սրտի դժվար է հասնել լայն ներհայկական կոնսոլիդացիայի:

Ամեն դեպքում, պետք է հնարավորինս հասնել նպատակների և գործողությունների միասնության, ներառյալ Սփյուռքը: Միևնույն ժամանակ համամիտ չեմ, որ միջազգային կոնսոլիդացիա պետք չէ: Իհարկե պետք է: Դրա լավագույն ապացույցը Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունն է, որի արդյունքում փաստացի լուծարվել է Մինսկի խումբը: Սա ընդամենը մեկ օրինակ է, որ միջազգային կոնսոլիդացիայի բացակայության պատճառով տուժել են հայկական շահերը: Մենք ցանկանում ենք գտնել ընդհանուր շահեր միջազգային ազդեցիկ խաղացողների հետ և հասնել այդ շահերի սպասարկմանը: Սա բնավ էլ չի հակասում ներքին կոնսոլիդացիային:

Մասնավորապես, Փաշինյանը ԱԺում իր ելույթում նշեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն ու ստանալ միջազգային հանրության աջակցությունը։ Ի՞նչ է սա նշանակում։

Դա նշանակում է, որ Արցախի անկախության համար տարվող երեսնամյա քաղաքականությունը ձախողվել է: Մենք ոչ միայն չենք հասել անկախության ճանաչման որևէ մեկ երկրի կողմից, այլ միջազգային հանրության թողտվությամբ ստացել ենք պատերազմ, որը հանգեցրել է մեծ կորուստների, և նույնիսկ դրանից հետո կրկին բացակայում է միջազգային հանրության աջակցությունը: Փաշինյանի ելույթը կարևոր է այդ ցավալի իրողության հետ առերեսվելու համար, և ավելի կարևոր է լուծումներ գտնելու համար:

Այս պահին անհրաժեշտ է պարզել, երկու հարց:

Առաջինը՝ եթե Արցախի անկախությանը միջազգային համայնքը չի աջակցում, ապա ինչպիսի՞ կարգավիճակի կարող է այն աջակցել: Այսինքն, որքանո՞վ է պետք նշաձողը իջեցնել: Անվտանգության ի՞նչ երաշխիքներ են մտնում դրա մեջ: Արդյո՞ք Արցախը կկարողանա պահպանել իր զինված ռւժերը: Եվ կարգավիճակի հետ կապված նման մի շարք կարևոր հարցեր:

Եվ երկրորդը՝ ի՞նչ ասել է «միջազգային կոնսոլիդացիա», ո՞ր երկրներին կարող ենք ներգրավել, և պատրա՞ստ և ունակ են նրանք Ադրբեջանին հորդորել կամ ստիպել համաձայնվել վերը նշված կարգավիճակին:

Քանի դեռ այս հարցերի պատասխանները չունենք, ոչինչ հստակ չէ և վաղ է ասել ընդունելի է, թե ոչ:

Սփյուռքում այսօր ինչպիսի՞ անհանգստություններ կան Հայաստանի և Արցախի շուրջ զարգացումների վերաբերյալ։ Արցախից պաշտոնական անհամաձայնություն են հայտնում Փաշինայնի տեսակետներին։

Սփյուռքը իսկապես ունի բազմաթիվ անհանգստություններ: Փառուխ գյուղի իրադարձությունները, պատգամավորների մուտքը Արցախ արգելելը մեզ կրկին հիշեցրեցին, թե որքան խոցելի է Արցախի անվտանգությունը՝ նույնիսկ և հատկապես ռուսական խաղաղապահների ներկայությամբ: Եվ դրան ավելացավ Փաշինյանի հայտարարությունը, որը նույնպիսի ցնցումներ և կոշտ արձագանքներ է առաջացրել Սփյուռքում, ինչպես բուն Հայաստանում ու Արցախում:

Արցախի պաշտոնական անհամաձայնությունը Փաշինյանի հետ խոսում է այն մասին, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները միասնական չեն և նույնիսկ բավարար հաղորդակցություն և տեսակետների քննարկում չկա: Եվ վերջինիս համար միայն և միայն Նիկոլ Փաշինյանն է մեղավոր: Այսպիսի կարևոր հայտարարությունը ինչու՞ պետք է Արցախի իշխանությունը լսի ԱԺ ելույթից, և ինչու այն նախորոք չէր քննարկվել ու պարզաբանվել Արցախի իշխանության հետ: Եվ խնդրահարույցը ոչ միայն դա է, այլ նաև մանրամասների բացակայությունը: Նման տեսակետը կարող է ամենատարբեր ձևերով ընկալվել, քանի որ չկան մանրամասներ և լսողը այդ բացերը լրացնում է սեփական ամենատարբեր ենթադրություններով:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ընդդիմության գործողությունները։

Խորհրդարանական ընդդիմությունը ոչնչով չի փոխվել՝ շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը ձախողվի և իրենք գան իշխանության: Նրանց գործունեության գերակշռող մասը կամ պոպուլիստական ելույթներ են, կամ Ռուսաստանի շահերի սպասարկում: Կրկին փորձում են փողոցային պայքարի անցնել, սակայն անհասկանալի է, թե հիմա ինչն է փոխվել: Թերևս հետաքրքիր մեկ դետալ է ավելացել, որ նրանք որդեգրել են Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր գործունեության սկզբունքներից մեկը: Նրանք հայտարարեցին, որ ընդամենը մեկ փամփուշտ ունեն, և դա օգտագործելու են ամենահարմար պահին: Փաշինյանը նույնպես տարիներ շարունակ պատրաստվեց և սպասեց փողոցային պայքարի ամենահարմար պահին, և երբ այդ պահը եկավ տեղի ունեցավ հեղափոխությունը: Երկու դեպքում էլ պատճառը հետևորդների հիասթափությունից ու վարկաբեկումից խուսափելն է: Պարզապես ներկա ընդդիմության պարագայում նրանք չգիտես ինչու չեն գիտակցում, որ իրենք արդեն իսկ վաղուց վարկաբեկված են և չեն հասնելու հաջողության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում