ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփեց Միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ եռօրյա աշխատանքային այցը Սյունիքի մարզ:
Պաշտպանի խոսքով` Սյունիքում մարդկանց բարձրացրած խնդիրները հիմնականում անվտանգային են:
Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ծանոթացել է տեղահանված արցախցիների խնդիրներին, լսել ընտանիքների մտահոգությունները, որոնց հիման վրա կատարվել է կենսական կարիքների հավաքագրում և տեղում քննարկվել են կատարվելիք քայլերը։