Չինաստանի ամենամեծ քաղաքների` Պեկինի և Շանհայի օդային տարածքներում միաժամանակ չճանաչված մի քանի թռչող օբյեկտներ են հայտնվել: Այս իրադարձությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, ինչի մասին գրում է Yhe China Daily-ն:
ՉԹՕ-ները նկատվել են այդ տարածքում թռչող միանգամից մի քանի ինքնաթիռներից: Օդաչուներից մեկը պատմում է, որ հսկայական փայլող գունդը հայտնվել է Շանհայի օդային տարաքում օգոստոսի 21-ին՝ մոտ 10 հազար մետր բարձրության վրա: Այն սկսել է աճել, մինչև որ նրա տրամագիծը հասել է 50 ծովային մղոն մեծության (մոտ 92 կմ): Չինաստանի համապատասխան մարմինները հաստատել են ՉԹՕ-ի դիտարկման փաստը:
Նույնը տեղի է ունեցել նաև Պեկինում: