Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի կարծիքով, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվի համաձայնագիր, դա խթանելու է արցախահայության տեղահանությունը Արցախից․ «Արցախցիների բացարձակ մեծամասնության համար Արցախն Ադրբեջանի կազմում անընդունելի է: Արցախի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում արցախահայությունը չի ընդւոնելու ծափահարություններով»:
Բենիամին Պողոսյանի համար ուշագրավ է այն, որ վարչապետի ելույթը տեղի ունեցավ Բրյուսելից հետո, ենթադրվում է ԵՄ-ն է դրդել․ «Անորոշ է՝ ով է պահանջում․ Փաշինյանը մի փոքր պետք է բացեր փակագծերը»: