Ռուսաստանցի ֆիզիկական կամ իրավական անձանց ունեցվածքի որոնման հետաքննության ընթացքում, որը ձեռնարկվել Է Իսպանիայի նոտարիատի գլխավոր խորհրդի կողմից, հայտնաբերվել են չորս զբոսանավ, նավերի մեկ կայանատեղ եւ 29 անշարժ գույք: Այդ մասին, հաղորդել Է իսպանական El Paվs թերթը:
Սեփականությունը, որը կապված Է ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերերի հետ, հայտնաբերվել Է երկրի միջերկրածովյան ափի երկայնքով, ընդ որում՝ 34 օբյեկտներից 16-ը գտնվում են Կատալոնիայում, գրում Է հրատարակությունը: Սեփականությունների որոնումն անցկացվել Է Միասնական նոտարական ինդեքսի հիման վրա, որն իրենից ներկայացնում Է տվյալների բազա, որտեղ 2004 թվականի հունվարից մտցվում են այն բոլոր գործառնությունները, որոնք կատարվում են երկրի նոտարների կողմից:
Թերթի պնդմամբ, գտած ակտիվների հավանական սեփականատերերից մեկը «Ռոստեխ»-ի տնօրեն Սերգեյ Չեմեզովն Է: Իսպանիայի իշխանություններն սկսել են ռուսաստանցի գործարարներին պատկանող ակտիվների հայտնաբերման ու սառեցման աշխատանք տանել այն բանից հետո, երբ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեց Ուկրաինայում հատուկ գործողության կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: