Saturday, 14 09 2024
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին
Երևանում. հեռուստաաշտարակը
ՔՊ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով
Ջրալցումներ՝ հորդառատ անձրևի հետևանքով
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում զբոսայգու կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են
00:00
ԱՄՆ-ի ընտրությունները չեն փոխի բացասական իրավիճակը ռուս-ամերիկյան հարաբերություններում․ ՌԴ դեսպան
Բուժքույրը՝ կալանավորին թմրամիջոց փոխանցող․ նրան ձերբակալել են
Տիգրան Համասյանի համերգից հետո տեղի ունեցած միջադեպը դեռևս նախաքննության փուլում է
Սևանի ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա
Վարչապետի ելույթն Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում
Պատմության անիվը հետ չի շրջվելու, որքան էլ որ Կրեմլում երազեն դրա մասին
Քասախցուն դանակահարած անձը Ռուսաստանից վերադարձել և ձերբակալվել է
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր
ՀՅԴ-ական պատգամավորն արդարացվել է խուլիգանության հոդվածով, սակայն մեղավոր ճանաչվել այլ մեղադրանքով
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել թմրանյութերի մեղադրանքով ՌԴ-ում հետախուզվող ամերիկացուն
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը

Պուտինի բացառիկ հյուրն ու հայ-թուրքական կարգավորման երրորդ հանդիպումը

Ապրիլի 14-ին հայտնի դարձավ, ոոր առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը, որը դարձյալ տեղի է ունենալու Վիեննայում: Հայ-թուրքական կարգավորման գործընթացի շուրջ խոսող Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին 2022-ի հունվարին՝ Մոսկվայում, երկրորդ հանդիպումը մոտ մեկ ամիս անց էր՝ Վիեննայում, և արդեն մոտ երկու ամիս անց տեղի կունենա երրորդ հանդիպումը՝ դարձյալ Վիեննայում: Ընդ որում, այստեղ թերևս հարկ է նկատել ուշագրավ մի դետալ:

Երկրորդ հանդիպումից հետո դադարը փաստորեն զգալի մեծ ստացվեց, թեև Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում եղավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Թուրքիայի նախարար Չավուշողլուի, ինչպես նաև հենց թուրքական կոողմի բանագնաց Քըլըչի հետ: Այդուհանդերձ, թերևս ուշադրության արժանի դետալ է այն, որ հայ-թուրքական կարգավորման երրորդ հանդիպման մասին, որը դարձյալ տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք  Վիեննայում, հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը ապրիլի 12-ին այցելեց Մոսկվա: Ընդ որում, այդ այցը նկատելիորեն բացառիկ էր, այն իմաստով, որ Ավստրիայի կանցլերը Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո անցնող մոտ 50 օրերի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինի առաջին արևմտյան բրձրաստիճան հյուրն էր, ԵՄ անդամ երկրի առաջին ղեկավարը, որը պատերազմի բռնկումից հետո այցելում էր Մոսկվա: Ավելին, ավստրիական կողմի ցանկությամբ այցն ունեցել է ուշագրավ ձևաչափ՝ ամբողջապես փակ է եղել թե մամուլի, թե անգամ այսպես ասած աշխատակազմերի համար, չեն եղել անգամ թարգմանիչներ: Այդ ամենը վկայում է իսկապես լրջագույն խոսակցության մասին: Ահա, դրանից երեք օր անց հայտնի է դառնում, որ Վիեննայում տեղի կունենա հայ-թուրքական երրորդ հանդիպումը: Ընդ որում, այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք էլ: Հայ-թուրքական կարգավորման հատուկ բանագնացների երկրորդ հանդիպման՝ Վիեննայում տեղի ունենալու մասին էլ «հանկարծ»  հայտնի դարձավ, երբ Հայաստան էր այցելել Ավստրիայի արտաքին գործերի նախարարը: Այս իրողությունները իհարկե չեն տալիս աներկբա կապակցման հիմք, սակայն թերևս անկասկած է, որ արժանի են ուշադրության: Որովհետև, օրինակ հազիվ թե Ավստրիայի կանցլերը Մոսկվայում Պուտինի հետ քննարկեր հայ-թուրքական կարգավորման հարց, սակայն միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ նրանց քննարկած հարցերի շրջանակը եղել է այնպիսին, որ իր այս կամ այն ազդեցությամբ անխուսափելիորեն կարող էր տարածվել հայ-թուրքական գործընթացի վրա, հատկապես նկատի ունենալով, որ ուկրաինական պատերազմի և ճգնաժամի համատեքստում «բացառիկ» դերակատարման հավակնություն ունի նաև Թուրքիան:

Ընդ որում, մյուս ուշագրավ հանգամանքը այն է, որ Անկարան կարծես թե այնքան էլ գոհ չէ, որ հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ աշխատանքային այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրում: Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն հայտարարել է, թե՝ եթե խոսքը երկու երկրների հարաբերության կարգավորման մասին է, ինչու՞ հանդիպումները չլինեն հենց Հայաստանում ու Թուրքիայում, ինչու՞ հանդիպել երրորդ երկրում: Այստեղ իհարկե առաջանում է մի հարց, ինչու՞ է այդ դեպքում Թուրքիան գնում այդ հանդիպումների: Սա նշանակում է, որ Թուրքիան այդուհանդերձ տեսնում է հայ-թուրքական գործընթացում այդ շփումների անհրաժեշտություն, այլապես  իր քաշային առավելությունը կօգտագործեր պահանջելու համար, որ հանդիպումները լինեն ոչ երրորդ երկրներում: Սա էլ իր  հերթին իհարկե նշանակում է, որ Անկարայի համար գործընթացը ունի ավելի լայն քաղաքական համատեքստ և նշանակություն: Հայ-թուրքական կարգավորման գործընթացում երրորդ երկրների դերին ապրիլի 13-ի խորհրդարանական ելույթում անդրադարձավ նաև Հայաստանի վարչապետը, նշելով, որ իհարկե այլ երկրները աջակցում են հայ-թուրքական կարգավորմանը, ինչը Հայաստանի համար կարևոր է, բայց միևնույն ժամանակ պետք է այդ աջակցման հանդեպ վերաբերմունքի հարցում լինել բավականին զգույշ: Սա հասկանալի է, քանի որ ավելորդ է ասել՝ որևէ երկիր որևէ քաղաքական գործընթացի աջակցում է բացառապես սեփական շահի ու հաշվարկի հիմքով, հետևաբար Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի հայ-թուրքական հարցում երրորդ երկրների աջակցությունն իր հերթին մշտապես մնա Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին համարժեք, լինի Հայաստանի համար կարևորագույն օժանդակ գործոն, միաժամանակ Հայաստանն այդ առումով ձեռք չբերի հայ-թուրքական հարցում «կախվածություն» այդ երրորդ երկրների աջակցությունից: Այլ կերպ ասած, այդ աջակցությունը լինի Հայաստանի դիրքերն ու ճկունությունը ամրացնող, այլ ոչ սուբյեկտությունը թուլացնող գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում