Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Կա երկու նախադեպ․ Ղարաբաղի հանդեպ նման լուծման գնացող որևէ իշխանություն երկար չէր գոյատևի, մյուս կողմից՝ Փաշինյանի 2021-ի օրինակը․ Դուբնով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը։

-Պարոն Դուբնով, օրերս ՀՀ վարչապետը բավականին ուշագրավ ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ միջազգային հանրությունն ակնկալում է, որ մենք կիջեցնենք Ղարաբաղի կարգավիճակի մեր նշաձողը։ Երբ նշում ենք միջազգային հանրություն, Մոսկվան այստեղ և՞ս ներառված է։

Կարող եմ ասել, որ այս պարագայում Մոսկվան համահունչ է գործում արևմտյան գործընկերների հետ։ Գուցե սա ամենավերջին հարթակներից մեկն է։ Համենայնդեպս՝ հիմնական խաղացողների հետ այս պահին կա  որոշակի կոնսենսուս։ Տարբեր պատճառներով՝ թե՛ Մոսկվային թե՛ Վաշինգտոնին, թե՛ Փարիզին և թե՛ Բրյուսելին  այս պահին հետաքրքրում է տարածաշրջանային կայունությունը։ Ուստի ես կարծում եմ, որ  Երևանի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը բխում  է Մոսկվայի և այլ խաղացողների հետաքրքրություններից։

-Երբ նշվում է, որ միջազգային հանրությունն ակնկալում է, որ մենք ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնենք կարգավիճակի վերաբերյալ մեր նշաձողը, ուղիղ եթե խոսենք ՝ի՞նչ է սա ենթադրում։

Սա  որոշակի պալեմիկա է կարգավիճակի և այս տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ։ Կարծում եմ, որ այսպես թե այնպես բոլորը համաձայն են, որ ռուս խաղաղապահները մնան այնտեղ։ Բոլորը՝ այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան ելնում են այն հանգամանքից, որ դրան այլընտրանք չկա։ Դրա համար էլ Հայաստանին կառաջարկվի իջեցնել կարգավիճակի վերաբերյալ իր նշաձողը և խոսել Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինչ-որ տեսակ գոյության մասին, որը բավականին երկար ու դժվար բանակցությունների թեմա կարող է լինել։

-Դա չի՞ նշանակի էթնիկ զտում, հայերը կարո՞ղ են ապրել Ադրբեջանի դրոշի ներքո։

-Սա շատ դժվար  հարց է։ Իմ կարծիքով՝ դա տեսականորեն հնարավոր է, հնարավոր է պայմանավորվածությունների, բանակցությունների  որոշակի մոդել մշակել, որում դա հնարավոր կլինի։ Այդ դեպքում կարող ենք խոսել որոշակի երաշխիքների մասին, բայց դա կողմերից պահանջելու  է շատ մեծ զիջումներ։ Հարցն այն է, թե կողմերը  որքանով են այդ զիջումներին այս պահին պատրաստ։

-Մենք տեսնում ենք նման լուծումների դեմ Ստեփանակերտի խիստ դժգոհությունը։ Արցախի ԱԺ նիստում, նաև ամենաբարձր մակարդակում հնչեցին ամենակոշտ  հայտարարությունները։ Այս հակասությունները Երևանի հետ ինչի՞ կարող են հանգեցնել։

-Այստեղ մենք երկու հայկական  պատմական նախադեպերի հետ գործ ունենք։ Մի կողմից որևէ իշխանություն, որ Ղարաբաղի հարցում նման քայլի կգնար՝ երկար չէր մնա իշխանության։ Մենք ունենք դրա օրինակը։ Մյուս կողմից՝ նախորդ տարի պարոն Փաշինյանը ցույց տվեց քաղաքական մնայունության այնպիսի հրաշքներ, որ առաջանում են կասկածներ, որ նա կարող է կոտրել այդ տենդենցն ու պրակտիկան։

-Այսինքն՝ Փաշինյանը կարող է այդ լուծմանը գնալ՝ առանց հաշվի առնելու Ստեփանակերտի համաձայնությա՞ն։

-Հենվելով Մոսկվայի, միջազգային հանրության, Երևանի իր մեծամասնության, ինչպես նաև այն հասկացվածության վրա, որ այլընտրանքները շատ վատ ավարտ կարող են ունենալ, նա կարող է  դա հակադրել Ստեփնակերտի դիմակայությանը և հասնել որոշակի հաջողության։ Շատ բան այստեղ կախված է լինելու նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի Մոսկվան։ Իսկ դա էլ իր հերթին կախված է  շատ հանգամանքներից։

-Այդ թվում՝  Ուկրաինայի դեմ պատերազմի ելքերից։

-Այո, այդ թվում նաև այդ հարցից։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում