Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Պայմանավորվածություն ենք խախտում, կասկածում եմ, թե Մոսկվան չի ուզում, որ այդ հանդիպումները լինեն Անկարայում ու Երևանում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

-Պարոն Չաքրյան, հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։ Թուրքիայի արտգործնախարարը, սակայն նշել է, որ Երևանից ավելի շատ համարձակություն են  ակնկալում և  հանդիպումներն այսուհետ ոչ թե երրորդ երկրում պետք է անցկացվեն, այլ Երևանում ու Անկարայում։ Ձեր կարծիքով ինչու՞ է հայկական կողմը  պնդում երրորդ երկրում դրանք անցկացնելու անհրաժեշտությունը։

Ես կարծում եմ, որ Մոսկվան չի ուզում, որ այդ հանդիպումներն անցկացվեն Երևանում։ Իսկ ահա թուրքերը պնդում են, որ դրանք պետք է անցկացվեն Անկարայում ու Երևանում։ Ռուբեն Ռուբինյանը Սերդար Քըլըչի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության տակ ստորագրել է և այդ հայտարարության մեջ նշվում էր, որ հետայսու բոլոր հանդիպումները պետք է անցկացվեն Երևանում ու Անկարայում։ Փաստորեն մենք խախտում ենք  ձեռք բերված այդ պայմանավորվածությունը։ Եվ ես կասկածում եմ, որ դա մեզ հուշում են Մոսկվայից։

-Իսկ ո՞րն է Մոսկվայի շահը, որ այլ երրորդ երկրների հետ դուրս չմնա՞ պրոցեսից։

-Համենայնդեպս չստացվի այնպես, որ հանդիպումներն անցկացվեն Երևանում ու Անկարայում։ Այդ դեպքում Ռուսաստանի դուրս մղումն ավելի իրական կդառնա։

Արևմուտքը որքան էլ շահագրգռված լինի և օրինակ Ուկրաինայի հարցում գովաբանեն Թուրքիային, միանշանակ իրավիճակ չէ, որովհետև պատժամիջոցների հարցում որևէ զիջում չեն անում։ Ռուսաստանի տարբերակն այն է, քաղաքական սակարկությունների արդյունքում ինչ-որ բան է առաջարկում, հետո ի հաշիվ Հայաստանի Պուտինը  հետ է տալիս Թուրքիային։ Իհարկե լավ կլինի, որ այս գործընթացն էլ Եվրամիության նախաձեռնությամբ լինի, որովհետև Եվրամիությունը զսպաշապիկ արդեն հագցրել է, չի վարկավորում Թուրքիային, պատժամիջոցներ է  կիրառում։ Իսկ եվրոպական բանկերը ելնելով պատժամիջոցների հանգամանքից վարկեր չեն տրամադրում։ Նույնն էլ Միացյալ Նահանգները։ Թեպետ Բլինքենը մի քանի գովեստի խոսք ասաց, Ռուսաստանի հետ նաև Թուրքիայի դեմ են պատժամիջոցներ կիրառում։

-ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հայկական կողմն առաջարկել է  Թուրքիային բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ձեր կարծիքով դա ի՞նչ կտա։

-Ենթադրենք դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բաց եղավ, ի՞նչ է  դա տալու։ Դա սահմանի բացում չի նշանակում, դիվանագիտական անձնագիր ունեցողներն արդեն իսկ ունեն արտոնություններ, բայց դա երկրին ոչինչ չի տա։

-Գուցե դա Երևանի կողմից տակտիկակա՞ն քայլ է։

-Նախաձեռնություն են պարզապես ցուցաբերում, որ չասեն, թե Հայաստանը զուրկ է  նախաձեռնությունից։ Բայց ես պնդում եմ, որ դա մեզ ոչինչ չի տա։ Առանց այն էլ դիվանագիտական անձնագիր ունեցողները կարող են երրորդ երկրով գնալ՝ օրինակ Վրաստանով, նոր բան չկա։ Հարցն այն է, որ Թուրքիան ելնելով խաղաղ կարգավորման գործընթացից անընդհատ չպետք է պահանջի, որ մենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրենք։ Այդ առումով Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացված Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ կարևոր էր։

Մարիա Զախարովան մի քանի անգամ հայտարարել է, որ եթե չեք ուզում ձեր վրա կրակեն՝ սահմանազատման հարցը լուծեք։ Այսինքն ստացվում է, որ երբ կրակում են՝ հենց Մոսկվայի հրահանգով են կրակում մեր զինվորներին սպանում։ Բայդենը Պուտինին  դիպուկ արտահայտությամբ է բնորոշել՝ մսագործ։ Փաստորեն այդ մսագործը դեռ չի հագեցել հայի արյունով։ Իրենք շատ լավ գիտեն, որ հենց Մոսկվայի հրահանգով են մեր զինվորներին սպանում։

-ՀՀ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ եթե Անկարան չի ուզում երրորդ երկրներով պայմանավորել գործընթացը, ապա ինքն էլ պետք է դադարի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հարցը կապել հայ-թուրքական բանակցային գործընթացի հետ։ Այս մոտեցումն ինչպե՞ս եք գնահատում։

-Թուրքիան  խորամանակ քայլի է դիմել։ Ադրբեջանը գործընթացում պաշտոնապես ներգրավված չէ, բայց ամեն հանդիպումից հետո բացատրություններ են տալիս Ալիևին, նրան տեղեկություններ հայտնում։ Փաստորեն Քըլըչը բացի իր երկրի տեսակետներն արտահայտելուց, նաև Իլհամ Ալիևի տեսակետներն է հայտնում։ Հայաստանի ներկայացուցիչներն այս հարցը պետք է բարձրացնեն։ Օրինակ Ռուբեն Ռուբինյանը պետք է ոչ թե քողարկի այս խնդիրները, այլ բացահայտ կերպով ասի։ Մենք այդ կողմից շատ թույլ չենք։ Բացահայտելը կլինի այն զսպաշապիկը, որը Թուրքիային ավելորդ հավակնություններից զերծ կպահի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում