Ռուսաստանի ներխուժումից հետո երկիրը լքած առնվազն 870 հազար ուկրաինացի փախստականներ արդեն վերադարձել են իրենց հայրենիք։ Ամեն օր 30 հազար մարդ վերադառնում է Ուկրաինա: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները՝ հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալներին:
Ուկրաինայում զինված հակամարտության սկզբից ի վեր առնվազն 11,7 միլիոն մարդ լքել է իր տները։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի վերջին տվյալները։
Ավելի քան 4,6 միլիոն ուկրաինացի ապաստան է գտել այլ երկրներում, իսկ 7,1 միլիոն մարդ ներքին փախստական է։