Saturday, 13 04 2024
Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում այրվել է խոտածածկույթ
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մեկ թռիչքով ՝ կընկնենք անդունդը. քաղաքակիրթ ընտանիք հասնելու ճանապարհը երկար է
Տեղումներ չեն սպասվում
Հայաստանում ֆրանսիացիները ներդնում են լեռնահրաձիգների զորատեսակ. բայց շեշտը դրվելու է «սպեցնազի» վրա
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ամեն բան քանդված է. ԵՄ-ն և ԱՄՆ-ն նոր դռներ են բացում՝ ցույց տալով, որ Հայաստանը մենակ չէ
Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ. «Հրապարակ»
«Արմենալը» չի փակվի. «Հրապարակ»
ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից. «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին». «Հրապարակ»
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. Հայտնի է օրակարգը. «Հրապարակ»
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է. «Ժողովուրդ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
«Մորս է նեղացրել». 17-ամյա տղայի մոտ հայնաբերվել է արյունոտ դանակ
Երևանը պաշտոնականացնում է ռազմական կապերը Լոնդոնի հետ
Աստղիկ Մելքոնյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
23:45
Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
23:15
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել իր և Իսրայելի հակամարտությանը
Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը
Փաշինյանի վախերը «Երկիր Նաիրիից»
Հայաստանը հանե՛ք Նոյեմբերի 9-ի «կախիչից». ագրեսիայի գայթակղություն է
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Փաշինյանը գաղտնիք է բացել. «Իսկանդեր»-2
Իրանի դեմ իսրայելական ծրագիրը կարող է ստանձնել Բաքուն. վերջին կրակոցները գուցե դրա նշանն են
Անպատիժ են մնում ռուսական անօրինականությունները ՀՀ-ում. Պերմյակովը պատիժը կրո՞ւմ է, հայտնի չէ

Արցախի Ազգային Ժողովը կլուծարվի՞. այլապես ո՞րն է ծախսի իմաստը

Արցախի խորհրդարանը արտահերթ նիստի արդյունքում ընդունել է հայտարարություն, որը վերաբերում է Հայաստանի խորհրդարանում վարչապետ Փաշինյանի ունեցած հայտնի ելույթին և մասնավորապես Արցախի կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումների բարձրաձայնմանը: Ընդ որում, հարկ է նկատել, որ վարչապետ Փաշինյանը ոչ թե արտահայտել է կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, այլ Հայաստանի խորհրդարանում բարձրաձայնել է միջազգային հանրության դիրքորոշումը և ակնկալիքը կամ հորդորը: Այդուհանդերձ, միանգամայն օբյեկտիվ և անհրաժեշտ է, որ այդ հայտարարությանը արձագանքում են թե Հայաստանի հասարակական-քաղաքական դերակատարները, թե առավել ևս Արցախի միավորները, առավել ևս խորհրդարանը՝ ներկայացուցչական ինստիտուտը: Ավելին, ինչպես բազմիցս խոսել եմ և գրել այս օրերին, ներկայիս փուլում էական անհրաժեշտություն է Արցախի սուբյեկտության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը, որը կարող է անգամ կրել Հայաստանի քաղաքական ղեկավարության մոտեցումներից որոշակի տարբեր մոտեցումներ: Հենց դա է նաև Արցախի սուբյեկտությունը, այլ ոչ Հայաստանի հետ «քաղաքական մոնոլիտը»: Սակայն, Արցախի խորհրդարանի հայտարարությունը գործնականում որևէ կապ չունի սուբյեկտության հետ, այլ՝ անգամ «վերադասության» երանգներ պարունակող հերթական հռչակագրային թուղթն է, որ հատկապես հետպատերազմյան շրջանում ընդունում են Արցախի ներկայացուցչական ինստիտուտի պատգամավորները, իրենց աշխատանքը համարելով թերևս հռչակագրեր ընդունելը: Նրանք «պահանջում» են Հայաստանի իշխանությունից «հրաժարվել աղետալի դիրքորոշումից» և առաջնորդվեն Արցախի ինքնորոշման իրավունքով և դրանից բխող արժեքներով:

Արցախի ԱԺ հայտարարության տոնայնությունը և ոճը ոչ թե Արցախի քաղաքական կամ իրավա-քաղաքական սուբյեկտության, այլ ընդամենը Հայաստանի իշխանության հետ առճակատման կամ դիմակայության, և անգամ վերջնագրային ոչ է: Չխորանալով դրա մանրամասների մեջ, դրա համար գուցե կլինեն առիթներ, հարկ է արձանագրել, որ Արցախի իրավա-քաղաքական սուբյեկտության բարձրացման հրամայականը չճանաչված հանրապետության ընտրյալ խորհրդարանականներից պահանջում է ձևավորել նախ սեփական մոտեցումներ, բովանդակություն, միջազգային դերակատարների հետ իրավա-քաղաքական հարաբերության իրենց լեզուն, սկզբունքները, առաջարկները, այլ կերպ ասած՝ արցախյան քաղաքականությունը, որ նախորդ քառորդդարյա շրջափուլում վերածվել է ընդամենը հայրենասիրական բաժակաճառի և առ այսօր դուրս չի գալիս դրանից:

Արցախի օրենսդիր, ներկայացուցչական մարմնի աշխատանքի իմաստը հենց դա է՝ Արցախի պետական քաղաքականության իրավա-քաղաքական բովանդակության ձևակերպումն ու զարգացումը, այլ ոչ թե Հայաստանին ներկայացվող հռչակագրային պահանջներն ու համահայկական հայրենասիրական կոչերը: 25 տարի հայաստանյան և արցախյան «էլիտաները» զբաղված են եղել այդ կոչերով՝ իրական աշխատանքի փոխարեն: Եթե Արցախի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են հետագայում էլ զբաղվել այդ գործով, ապա թերևս արժե պարզապես լուծարել Արցախի խորհրդարանը: Թող այդ գործով զբաղվեն հասարակական հիմունքներով, իսկ խորհրդարանի վրա կատարվող ծախսը ուղղվի Արցախում կյանքի կազմակերպման առավել առարկայական նպատակների: Արցախի խորհրդարանի հայտարարությունը հերթական անգամ վկայեց քաղաքական սերնդափոխության, մտածողության փոփոխության անհրաժեշտությունը, որը թերևս արցախյան իրավա-քաղաքական սուբյեկտության, Արցախում քաղաքական մտքի արդիականացման ու զարգացման, այն համաշխարհային նոր իրողություններին համարժեք դարձնելու թերևս աներկբա գրավականն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում