Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Արցախի նախագահի հայտարարությունը չի զարմացնում, իրենց այլ բան չի մնում, քան պայմանավորվել ռուսների հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բոստոնում գործող CM&Partners ընկերության ավագ խորհրդատուբանակցային գործընթացի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Պարոն Մարտիրոսյան, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մ Զախարովան հայտարարեց,  որ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Կարգավիճակի այս փոփոխությունն ի՞նչ է նշանակում։

-Սա նշանակում է, որ Մինսկի խմբի եռյակ նախագահությունը մահացել է։ Մահացել էր ավել վաղ, բայց հայտարարությունը հիմա է հնչում։ Իրենք ոչ մի գործնական, համատեղ կոնսենսուսային մոտեցումներ չեն ներկայացրել նույնիսկ պատերազմից հետո։ Պարզ է, որմիջազգային ինստիտուտ են ներկայացնում ու ունեն սկզբունքներ։ Այդ սկզբունքները, սակայն, բացի տարածքային ամբողջականությունից ներառում են նաև ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում։ Որևէ՞ մեկը դատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը։ Ի՞նչ են իրենք ձեռնարկել պատերազմից հետո, ի՞նչ են առաջարկել։ Ելույթներ  են ունեցել, մտահոգություններ հայտնել, բայց համատեղ գործել չեն կարող։

-Ամերիկյան կողմը, սակայն, պնդում է, որ պատրաստ են աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում՝ այդ թվում նաև Մինսկի խմբի ձևաչափում։ Տպավորություն է, որ արևմուտքն ամեն դեպքում ուզում է պահպանե՞լ ձևաչափը։

-Դա թյուրիմացություն է։ ԱՄՆ-ն չի կարող ռուսների հետ ինչ-որ բանի մասի պայմանավորվել։ Նույնիսկ չեն կարող մեկ սեղանի շուրջ նստել։ Չի գործում անգամ այն թեժ կապը, որ հաստատվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ու Պենտագոնի միջև։ Ի՞նչ համանախագահության մասին կարող է խոսք գնալ։ Չգիտեմ ԱՄՆ-ի կարգավիճակը հիմա ինչպիսին է,  իրենք կարող են  հայտարարություններ անել, բայց գործնականորեն կողմերի վրա ազդել չեն կարող։ Եթե կարող էին՝ արդեն պետք է արած լինեին։ Եթե չեն կարող, ապա միայն հայտարարություններ կանեն, կասեն, որ մտահոգ են, դատապարտում են։ Հիմա նրանք գործելու են որպես առանձին պետություններ, առանձին ուժեր։

Կրկնում եմ՝ հայտարարություններ կարող են անել, բայց ես Միացյալ Նահանգների կողմից  չլսեցի օրինակ որևէ բառ ուղղված Ադրբեջանին, որը պետք է դատապարտեր շարունակվող ուժի կիրառումը։ Գուցե դուք լսե՞լ եք, ե՞ս եմ բաց թողել։

-Ռուսական կողմն էլ երբեք այդպիսի հասցեական դատապարտումներով հանդես չի եկել։

-Ռուսական կողմն էլ ունի իր շահերը, խաղաղապահ ուժ է մտցրել այնտեղ։ Ինքը կողմերի հետ անմիջական է բանակցում, ոչ թե եռյակի ձևաչափով։

-Հայաստանի համար ի՞նչ դժվարություններ է ստեղծում Մինսկի խմբի  այս վիճակը, երբ ընթանում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի  նախապատրաստման շուրջ բանակցություններ։

-Պարզ է, որ այդ խումբը գոյություն չունի, այլապես պարոն Փաշինյանը միջնորդության համար չէր դիմի Եվրամիությանը։ Բայց Եվրամիությունը չի կարող անվտանգության երաշխիքներ ներկայացնել, նա իր շահերն ունի տարածաշրջանում։ Իհարկե ունի նաև արժեքներ, բայց նաև  շահեր ունի։ Մենք շատ լավ պետք է հասկանանք, թե ինչ շահեր ունի Եվրամիությունը ու շատ լավ գիտակցենք նաև, որ այդ կառույցն առաջնորդվելու է   ոչ թե արժեքներով այլ շահերով։ Այդ շահն է ՝ նավթն ու գազը հասցնել Եվրոպա, որպեսզի ձ  ռուսական բոլոր էներգետիկ տարբերակներին այլընտրանքներ ձևավորվեն։ Պարոն  Ալիևը բնականաբար ստանում է ավելի մեծ դերակատարություն, քան Փաշինյանը։ Իրենք ինչ-որ չափով որպես լծակ  կօգտագործեն արժեքային դաշտից եկող հայտարարությունները, բայց բոլորը հասկանում են, որ իրենք կախվածության մեջ են լինելու Ադրբեջանից։ Օրինակ՝ Իտալիան հայտարարեց, որ այլևս ռուբլիով գազ չի գնելու Ռուսաստանից։ Դա նշանակում է, որ ադրբեջանական է գնելու։ Շատ պարզ է ամեն ինչ։ Հետևաբար պետք չէ ստեղծել պատրանքներ, թե այդ դաշտում մենք ունենք խաղաղության հովանավորներ։ Խաղաղության հովանավորողը այս պահին Ռուսաստանն է։ Եվ ոչ թե նրա համար, որ հայերի հանդեպ հատուկ հարաբերություններ ունի, այլ որ դա իր շահերից է բխում։ Իսկ թե  խաղաղության պայամանագիրն ինչ հետևանքներ կունենա՝ պարզ է բոլորին։ Ասել ես Ա, կասես նաև Բ։ Եթե դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝  Արցախը ներառյալ, ապա շատ տրամաբանական են հաջորդող քայլերը։ Մյուս քայլով նույն եվրոպացիները, այսպես կոչված <<միջազգային հանրությունը>> նաև Հայաստանի առաջ հարց կդնեն՝ իսկ ի՞նչ գործ ունեն ձեր Զինված ուժերը Ադրբեջանի տարածքում, ինչու՞ են ձեր անձնագրերը, դրամը, բանկերը գործում այդ տարածքում։ Առաջիկայում Արցախը շատ ծանր կացության մեջ կարող է հայտնվել,  դրա համար Արցախի նախագահի հայտարարությունն ինձ չի զարմացնում։ Նրանք հասկանում են՝ ուր է տանում պարոն Փաշինյանն այս խաղը, նա ձեռքերը լվանում է։ Իսկ եթե այդպես է՝ Արցախը մնում է  միայնակ Ադրբեջանի դեմ, իրենց այլ բան չի մնում, քան պայմանավորվել ռուսների հետ։

-Իսկ տեսականորեն Արցախը կարո՞ղ է Հայաստանին չլիազորել իր անունից բանակցել։

-Իհարկե։ Հիշեցնեմ՝ այդ  մասին հայտարարել էր նույն Նիկոլ Փաշինյանը։ Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչպես է ինքը բանակցում մի ժողովրդի կողմից, որն իրեն չի ընտրել, որևէ մանդատ չի տվել Արցախի վերաբերյալ ինչ-որ համաձայնությունների գալու համար։ Դրա համար էլ Փաշինյանն ասում է, որ ինքն Արցախի կողմից չի բանակցում Ադրբեջանի հետ, որպես Հայաստան է բանակցում։ Ինքն ասում է, որ ունի լեգիտիմությունը, բայց դա էլ է  կասկածի տակ։ Իհարկե նա ընտրվել է ըստ օրենքի, բայց ավելի լայն լեգիտիմությունը չունի՝ ինչքան էլ ասի, որ ունի ժողովրդի կողմից մանդատ։ Նա ունի որպես գործադիր իշխանության ժողովրդի կեսի կեսի մանդատը՝ 25 տոկոս էլ չի հասնում։ Բայց նա չունի լայն մանդատ նման հարցերը առանց հանրաքվեի անցկացնելու համար։ Նաև հիշեցնեմ, որ հենց պարոն Փաշինյանն էլ ոչ միայն 2018 թվականին, այլ ավելի ուշ ցանկացել անցկացնել հանրաքվե ավելի մեղմ խնդրի շուրջ, որը չուներ այդպիսի մեծ նշանակություն։ Ինքը 2018-ի ասում էր, որ առանց ժողովրդի քվեարկության որևէ որոշում չի ընդունելու, բայց եկել հասել ենք այն պահի, որ ինքը և՛ բանակցեց ինչպես ուզեց և պատրաստվում է առանց լայն մանդատի անել այն ,ինչ ուզում է։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում