Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շիրինօղլուն ուզում է հավերժ մնալ իր պաշտոնում. դա անհանգստացրել է ստամբուլահայ համայնքին. ստորագրահավաք է սկսվել

2013 թվականին Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը չեղարկել էր փոքրամասնությունների հիմնադրամներում ընտրությունների անցկացման գործող կանոնակարգը, և դա հիմնավորել էր նոր, ավելի բարեփոխված կանոնակարգ կազմելու անհրաժեշտությամբ:

Այդ ժամանակվանից սկսած պոլսահայ համայնքը չի կարողանում իր հիմնադրամներում գործադիր մարմինների պարբերական ընտրություններ անցկացնել պետության կողմից հաստատված կանոնակարգի բացակայության պատճառով: Սա մեծացել է անհանգստությունը համայնքի անդամների շրջանում:

Բանն այն է, որ Թուրքիայում ակտիվանում են խոսակցություններն այն մասին, որ նոր կարգավորմամբ համայնքին պատկանող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամում գործադիր խորհրդի ընտրություններ չեն անցկացվելու կամ էլ դրանք հետաձգվելու են: Նույն խոսակցությունները կան նաև հունական հիվանդանոցի վերաբերյալ:

Համայնքին պատկանող ամենամեծ կառույցներից մեկի՝ Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամում ընտրությունների հնարավոր բացառման մասին լուրերը մեծ անհանգստություն են առաջացրել համայնքային գործիչների շրջանում: Վերջիններս նախաձեռնել են առցանց ստորագրահավաք՝ ընդդեմ այնպիսի կանոնակարգի հրապարակման, որը կարող է հիշյալ հիմնադրամը դուրս դնել ընտրական գործընթացից: Ստորագրահավաքին այս պահին միացել են ավելի քան 250 համայնքային գործիչներ:

Այս առնչությամբ պոլսահայ քաղաքական գործիչ Գայուշ Չալըքման-Գավրիլոֆն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն ուզում է գաղտնի, առանց քվեարկության գնալու ընտրություն անել տալ, այսինքն նշանակվի, ոչ թե ընտրություն լինի, ինքը ցմահ այդտեղ նստի:

«Այդ ստորագրահավաքը մենք ենք կազմակերպել՝ ի հակառակ իրեն: Այս մարդը տևական ժամանակ գաղտնի ձևով իրենց հետ շփման մեջ է: Մեր ուզածն այն է, որ ամեն ինչ պարզ լինի և ընտրություն լինի, ժողովուրդը քվե տա:

Մինչև հիմա մեր բոլոր հիմնարկները, թաղային եկեղեցիները ամեն ինչ ընտրություններով էին անում, իրենց հոգաբարձու, խնամակալ կազմը կամ վարչությունն էին ընտրում: 2-4 տարին մեկ լինում էին ընտրություններ: Թաղային եկեղեցիները, թաղային դպրոցները այդ թաղի բնակիչների քվեով էին ընտրվում, իսկ 5 մեծ հաստատությունները, որոնց թվում է Սուրբ Փրկիչ հիվանդանոցը, կենտրոնական վարժարանը, ամբողջ համայնքի քվեարկությամբ էին ընտրվում: Հիմա այս կանոն են ուզում փոխել, որ ինքն առանց ընտրության այդտեղ մնա: Սա անընդունելի է: Դու սուլթա՞ն ես, բռնապե՞տ ես, ո՞վ ես, որ հավերժ պետք է մնաս»,-ասաց նա:

Գայուշ Չալըքման-Գավրիլոֆի խոսքով, Շիրինօղլին ուզում է հավերժ լինի, որովհետև հիվանդանոցն իր համար մեծ պրեստիժ է. «Ինքը կարծում է, որ  հիվանդանոցի ղեկավարը լինելով նաև համայնքի   ղեկավարը կլինի: Իսկապես հիվանդանոցի գյուխ լինելը իր համար գագաթնակետ է, բայց դա միայն չակերտյալ, որովհետև ինձ համար ո՞վ է ինքը: Եթե նա հիվանդանոցի ատենապետի իր դիրքը կորցնի, այլևս ոչինչ չի ունենա: Հիվանդանոցի ատենապետը լինելու պրեստիժը, ուժը նաև իր անձնականի համար է օգտագործում: Մենակ Շիրինօղլուն չէ, ով էլ գա, եթե մի քիչ բնավորությամբ թույլ լինի, անմիջապես կշեղվի ճանապարհից: Դրա համար ուժեղ բնավորություն պետք է ունենաս, իսկ Շիրինօղլու-միրինօղլու, նրանք այդպիսի մարդիկ չեն»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում