Հայաստանը կարող է դժգոհություններ ունենալ, բայց Պուտինի հետ կոշտ խոսելու հնարավորություն չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլլ Կրիվոշեեվը:
Կրիվոշեեվի խոսքով` Հայաստանի համար կարեւոր է ցուց տալ իր լոյալությունը Մոսկվային՝ հետագա աջակցությունը ստանալու համար. «Մոսկվան արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և ոչ մեկ անգամ է պաշտպանել Հայաստանի դիրքորոշումը: Մոսկվան արժևորում է Բաքվի ու Անկարայի հետ հարաբերությունները, Ղարաբաղն իր կազմում ներառելը այդ երկրներին ուղիղ մարտահրավեր կլինի»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ Ռուսաստանի համար գուցե բավարար լինի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի Մոսկվայում