Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը 30 տարի անց կրկնեց նույն խոսքերը:
Փորձագետի կարծիքով` Փաշինյանը ստուգում է հասարակական տրամադրությունները. «Փաշինյանը գուցե խաղում է, բայց միջազգային հանրությունը լուրջ կընդունի: Հայ ժողովրդին հետ ենք տանում 88 թիվ, հերթական ջարդերը կունենանք Արցախում ու Սյունիքում: Եթե կորցնենք Արցախը, կորցնելու ենք նաև Սյունիքը: Պետք չէ ժողովրդին ահաբեկել պատերազմով, մենք պատերազմի մեջ ենք»:
Ըստ Արզումանյանի` Հայաստանը կատարում է ռուս-թուրքական պարտադրանքը: