Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Ռուսաստանը աչքաթող չի անի Լեռնային Ղարաբաղի հարցը. Սերգեյ Միխեև

Ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը դժվարանում է կանխատեսել, թե ինչ ավարտ կունենան Լեռնային Ղարաբաղի շուրջ հետպատերազմական ժամանակաշրջանում ընթացող բանակցությունները, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ռուսաստանը աչքաթող չի անի ԼՂ հարցը՝ չնայած ուկրաինական ուղղությամբ իր ծանրաբեռնվածությանը: Քաղաքագետ Սերգեյ Միխեևը այդպիսի կարծիք հայտնեց «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի շրջանակում՝ ընդգծելով, որ ինքը չի խոսում պաշտոնական Մոսկվայի անունից, այլ ներկայացնում է իր անձնական տեսակետները:

«Պետք չէ մտածել, թե քանի որ հիմա մենք հատուկ գործողություն ենք իրականացնում Ուկրաինայում՝ մնացածի մասին մոռանալու ենք և այլևս դրանց ուշադրություն չենք դարձնելու: Իրականում մենք շատ լավ հասկանում ենք, որ Ուկրաինան միայն մի դրվագ է: Այո՛, հիմա նա մեծ ուշադրություն է գրավում, ռեսուրսներ և ուժեր է տանում, բայց այն միայն մի դրվագ է աշխարհաքաղաքական ազդեցության համար մղվող մեծ դասավորության մեջ: Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և բազմաթիվ այլ տարածաշրջաններ մեր ուշադրության կենտրոնում են այս իրավիճակում», – մեկնաբանեց Միխեևը:

Ռուս քաղաքագետը նաև շեշտեց, որ ինքը սրտի մեծ ցավով է հետևել մեկուկես տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմական իրադարձություններին: Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծումը առաջին հերթին կախված է նրանից, թե կկարողանան արդյոք Երևանը և Բաքուն համաձայնության հասնել: Բայց ամեն դեպքում Ռուսաստանը չի պատրաստվում լքել այս գործընթացը:

«Ես կարծում եմ, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ հասնել համաձայնության՝ չնայած վերջերս Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած խորհրդակցություններին: Օրինակ` ես ոչ մի նոր բան չտեսա Միշելի առաջարկներում: Ուստի կարծում եմ, որ Ռուսաստանը կմնա այս գործընթացում: Բայց թե ինչպիսին կլինի վերջնական կարգավորումը, ինչով կավարտի այս ամենը՝ ես պատրաստ չեմ կանխատեսել, քանի որ դա անշնորհակալ գործ է», – հավելեց Միխեևը:

Մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 8-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, «չեղարկել են» Մինսկի խմբի եռանախագահությունը և հայտարարել են, որ չեն շփվելու Ռուսաստանի հետ այդ ձևաչափով: Պաշտոնական Փարիզը և Վաշինգտոնը, սակայն, իրենց հետագա հայտարարություններում չհաստատեցին Լավրովի հայտնած տեղեկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում